Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Մերոնք սարսափում են ինքնորոշում երեւույթից»

Սեպտեմբեր 19,2013 12:18

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց, որ սեպտեմբերի 21-ի միակ ձեռքբերումը հենց սեպտեմբերի 21-ն է, որովհետեւ մեր ժողովուրդը ինքնորոշվեց:

Պարույր Հայրիկյանի խոսքով, սեպտեմբերի 21-ը շարունակում են կոչել անկախության օր, մոռանալով անկախության հռչակագրի` 1990 թվականի օգոստոսի 23-ի ընդունման մասին, տեղյակ չլինելով, որ ազատասեր հայը 70 տարուց ավելի որպես անկախության օր նշում էր մայիսի 28-ը: Նրա խոսքով`1988 թվականի մայիսի 28-ին Հայաստանում վերածածանվել էր եռագույնը:

«Սեպտեմբերի 21-ից բացի, մենք որուէ էական ձեռքբերում չունենք»,-վստահեցրեց Պարույր Հայրիկյանը՝ նշելով, թե ազգային խորհրդանիշ համարվող երեւույթին պետք է ճիշտ բովանդակություն տրվի:

«Եթե ինքնորոշման օրը, անկախության օր համարելը եւ որպես այդպիսին մեր ժողովրդին պարտադրելը միայն սակավամտություն համարենք, կսխալվենք: Խնդիրը շատ ավելի խորը հիմքեր ունի: Ինչպես աշխարհի բոլոր բռնակալներն ու օրինազանցները, այդպես էլ մերոնք սարսափում են ինքնորոշում երեւույթից: Հայերն ինքնորոշման սկզբունքի մասին հիշեցնող ինքնորոշման տո՞ն ունենան: Չէ որ դա կարտամղի Լեւոն որոշումը, Ռոբերտ որոշումը, Սերժ որոշումը: Ուրեմն, մտածում են այդպիսինները, եկեք մեկ այլ վեհ գաղափարի հետ կապենք այդ օրը ու մոռացության մատնենք համադրման հանդիսացող ինքնորոշման սկզբունքը»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:

«Երբեւէ լսե՞լ եք, որ անկախության միջոցառումների ժամանակ իմ անունը տան, բայց քառասուն տարի առաջ անկախության հանրաքվեի նախաձեռնողը ես եմ եղել»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը, նշելով, թե միջոցառումներին ներկա լինելով տեսնում է, որ մի հազար հոգի հերթ է կանգնում շնորհավորելու համար նախագահին` անկախություն ունենալու համար:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30