Այսօր կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց ստեղծել Մաքսային միությանը Հայաստանի միանալու ուղղությամբ աշխատանքային խումբ՝ բանակցային գործընթացներին պատրաստվելու համար:
Այս որոշումը կառավարության հավանությանը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: «Որոշմամբ սահմանվում է ժամանակացույց, ըստ որի՝ վարչապետի որոշմամբ ստեղծված 7 աշխատանքային խմբերը պետք է իրականացնեն համապատասխան աշխատանքներ»,- ասաց փոխնախարարը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ