Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական. «Ընդհանուր հարցեր լուծելու համար անկախության որոշ մասեր, որոշ ատրիբուտներ կարող ենք զիջել»

Սեպտեմբեր 19,2013 12:07
Rafik petrosyan

Հատված ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հետ հարցազրույցից:

Համամիտ չե՞ք այն կարծիքներին, որ մենք կզրկվենք  ինքնուրույնությունից՝  այսուհետ կվարվենք այնպես, ինչպես հարմար կգտնի Ռուսաստանը։

– Դա խորհրդային ժամանակ էր այդպես։ Հիմա մեր ժողովուրդներն այդպիսին չեն։ Հայաստանը անկախ է, ամեն ինչով անկախ է։ Բայց անկախությունը բացարձակ չի լինում. Ամերիկան էլ անկախ չի, տարբեր հարցերում տարբեր երկրիների հետ ա կապված, միլիարդավոր արտաքին պարտքեր ունի։ Մենք պետք է պահպանենք մեր անկախությունը, բայց ընդհանուր հարցեր լուծելու համար անկախության որոշ մասեր, որոշ ատրիբուտներ կարող ենք զիջել այնպես, ինչպես աշխարհում պետություններն են անում՝ իրենց անկախության մի փոքր մասը զիջելով ու միություն ստեղծելով։

Այո, ճիշտ եք, ինքնուրույնությունից որոշ առումով զրկվում ենք, պետք է զրկվենք։ Միջազգային բոլոր պայմանագրերը դա են ենթադրում՝ յուրաքանչյուր պետություն զրկվում է սուվերենության որոշակի մասից, որպեսզի միանան իրար։ Ինքնիշխանության որոշ տարրերից կզրկվենք, որովհետև մենք ինքներս ենք մտնում այդ միություն և որոշ հարցերում ընդհանուր ենք դառնալու։ Մի մոռացեք՝ Հայաստանը երբեք էլ գործոն չի եղել աշխարհի համար, միշտ էլ փոքր պետություն է եղել, որը գտնվում է շրջապատված թշնամական պետություններով։ Մենք այլ ելք չունենք…

Ստացվում է, որ անիմա՞ստ էր չորս տարի բանակցել Եվրոպայի հետ։

– Ոչ, մենք Եվրոպայի հետ հիմա էլ ենք բանակցում։ Եվրոպայից մենք շատ բան ենք վերցնում, բացի անվտանգությունից, որի համար էլ մենք Մաքսային միության հետ ենք։ Սկզբում կոշտ էր, բայց հետագայում կամաց-կամաց Եվրոպայի արձագանքը մեղմացավ, Շ. Ֆյուլեն էլ հայտարարեց, որ պետք է գտնենք համագործակցության ձևաչափեր ու կգտնենք։ Այստեղ էլ պետք է փաստաթղթեր մշակվեն ԵՄ հետ համագործակցության շրջանակները որոշելու համար…

Ախր հարցը նենց եք տալիս՝ եթե չմիանայինք Մաքսային միությանը, բա ո՞ւմ միանայինք։ Ասոցացման համաձայնագիրը կապահովե՞ր Հայաստանի անվտանգությունը։

Հարցազրույցը՝ Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30