Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահի մահափորձի հետքերով

Սեպտեմբեր 19,2013 12:05

2009թ. մայիսի 23-ին ՀՀ պետական եկամուտների (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացրած ՀՀ նախկին ՆԳՆ ներքին զորքերի «Չղջիկներ» անունը կրող ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, բոլորին առավել հայտնի Մուսկուլ Գագո մականվամբ Գագիկ Մաթեւոսյանի ընտանիքը լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Նրա կինը՝ Լիանա Մաթեւոսյանը, պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ու չի բացառվում, որ առաջիկայում լուրջ բացահայտումներ անի։

Մեղադրանքի համաձայն՝ Գագիկ Մաթեւոսյանը 2008թ. նպատակադրվել է իրականացնել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի սպանությունները աստրոլիտ կոչվող ինչ-որ հատուկ հեղուկ պայթուցիկով, որը գետնին լցվելուց եւ չորանալուց հետո՝ 3-4 օր, կարող է պահպանել պայթյունավտանգ բոլոր հատկությունները՝ նույնիսկ անձրեւի ազդեցությունից հետո։ Նախ՝ այդ «հրաշք հեղուկը» պետք է լցվեր Ռ. Քոչարյանի ավտոմեքենայի ճանապարհին եւ պայթեցվեր հեռակառավարվող պայթուցիչով։ Իսկ արդեն Քոչարյանի թաղման ժամանակ պետք է նույն հեղուկով մշակվեին գերեզմանատեղին ու հարակից տարածքը եւ պայթեցվեին։ Այլ կերպ ասած, ըստ մեղադրականի, Գ. Մաթեւոսյանն իբր իշխանական վերնախավի ցեղասպանության պես մի բան է ցանկացել անել։ Ըստ «ՀԺ»–ի՝ այսպիսի սահմռկեցուցիչ սցենար ներկայացնելուց հետո մեղադրականում նշվում է, որ երբ նյութը պատրաստվել է ու փորձարկվել, պարզվել է, որ այն պատրաստ չէ. «Այդ իսկ պատճառով Գագիկ Մաթեւոսյանի կողմից որոշվել է հանցավոր մտադրության իրականացումը հետաձգել՝ մինչեւ այլ հանցագործությունների կատարման արդյունքում ստացված եկամուտների հաշվին հագեցված լաբորատորիայում անհրաժեշտ ուժգնության պայթուցիկ նյութի ստացումը»:

Ահա այս «հեքիաթի» համար 2011թ. հոկտեմբերի 14-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Ավետիսյանի որոշմամբ հրապարակվեց վճիռը, ինչի արդյունքում հանցանքի պարագլուխ Գագիկ Մաթեւոսյանը դատապարտվեց 14, գործը կատարողներ Ռաֆայել Մասումյանը՝ 14, Արտակ Ղուկասյանը՝ 11, Վազգեն Կարապետյանը՝ 13, Արայիկ Ոսկանյանը՝12, Գրիգոր Գրիգորյանը՝ 7 տարվա ազատազրկման։

Գործով դատապարտյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, ավելին, դատարանում հայտնել են, որ այն սարքված է։ Իսկ Մուսկուլ Գագոյի հարազատները վճիռը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում եւ արդյունքի չհասնելով՝ պատրաստվում են դիմել ՄԻԵԴ։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Գ. Մաթեւոսյանի կինը՝ Լիանա Մաթեւոսյանը։

«Իմ ամուսնու անմեղության կանխավարկածը խախտեցին, 6 ամիս 15 օր շարունակ ՔԿՀ-ում ներարկել են դիազեպալ ու մի քանի այլ տեսակի հոգեմետ դեղեր՝ ստիպելով, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինչ-որ փաստաթղթեր ստորագրի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր ամուսնուն վճռից հետո անօրինական կերպով խստացված ռեժիմով պահում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, դեռ պետք է տեղափոխեն մեկ այլ, դատապարտյալների համար նախատեսված կալանավայր։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30