ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 59-րդ նիստի աշխատանքներին:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է շուրջ երկու տասնյակ հարց, որոնք վերաբերում են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին, մասնավորապես, էներգետիկայի, առեւտրի, գիտատեխնիկական ոլորտներին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին