Այս գիշեր` ժամը 2:30-ի սահմաններում ,«Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան հարվածել է Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած ակտիվիստներից Վահագն Մինասյանի և Կարեն Հարությունյանի մեքենաներին: Բարեբախտաբար մեքենաներում այդ պահին ոչ ոք չի եղել: Շուտով դեպքի վայր են ժամանել Կենտրոնի ոստիկանության պետը և Երևանի ՃՈ պետը։ Տուգանային հրապարակ են տարվել թե վնասված մեքենաները, թե բեռնատարը:
Անժամկետ նստացույց հայտարարած Վահագն Մինասյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Վարորդը ինձ ասաց, թե արգելակները չեն աշխատել, մեկ ուրիշին էլ ասել է, թե կիսաքուն վիճակում է եղել»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ