Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հուսով է, որ առաջիկայում կհամապատասխանի «Հազարամյակի մարտահրավերների» չափորոշիչներին

Սեպտեմբեր 19,2013 11:42

Եթե Հայաստանը մոտ յոթ տարի առաջ պատրաստ էր դիմագրավելու «Հազարամյակի մարտահրավերներին», ապա այսօրվա Հայաստանը բավական հեռու է դրանից։

Խոսքը ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին է, որի մի փուլի բարիքներից Հայաստանը օգտվել է 2006-ից 2011 թթ.–ին, սակայն ծրագիրը Հայաստանի համար ավարտվեց եւ մինչ օրս էլ վերաբացվելու հույսեր չեն նշմարվում։

Հիշեցնենք, որ ծրագրով՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ծախսվեց 177 միլիոն դոլար, մինչդեռ մեր երկրի հետ կնքված համաձայնագրով, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան տրամադրելու էր 235,6 միլիոն դոլար, որից ճանապարհների ենթածրագրի համար ընդհանուր առմամբ նախատեսվում էր հատկացնել շուրջ 68 միլիոն դոլար, ոռոգման ենթածրագրի համար՝ ավելի քան 160 միլիոն դոլար։ Սակայն կորպորացիայի տնօրենների խորհուրդը ծրագրի կեսից որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ-ում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը։ Սա պատճառաբանվեց 2008 թ. մարտի 1-ի դեպքերով, ինչը լուրջ հարված եղավ Հայաստանի ժողովրդավարությանը։

ՀՀ-ից՝ ծրագրից օգտվելու համար ընդամենը պահանջվում է արդարացի կառավարում։ Այդ չափանիշը նախատեսում է ընտրություն չկեղծել, կոռուպցիայի դեմ պայքարել, ապահովել օրենքի եւ իրավունքի գերակայություն, չունենալ քաղբանտարկյալներ, ունենալ խոսքի ազատություն, հավաքների ազատություն։ Սրանք իրականում պահանջներ են, որ պետք է բավարարել ոչ թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից օգտվելու համար, այլ որովհետեւ այդ ամենը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Այդ ամենը բխում է ՀՀ պետական շահից, ազդում է միջազգային վարկանիշի, երկրի ներսում տիրող մթնոլորտի վրա։ Հիմա Հայաստանը ինչքանո՞վ է պատրաստ այս ծրագրին կրկին դիմելու համար։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը պատասխանելով այս հարցին, հայտնեց. «Հայաստանը միշտ, երբ պատուհան է բացվում, դիմում է եւ հետաքրքրություն է ցուցաբերում նման ծրագրերին եւ հուսով ենք, որ առաջիկայում նշված չափորոշիչներին կհամապատասխանի, եւ պատասխան կլինի»:

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30