Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը կանցկացնեն համատեղ հանրահավաք

Սեպտեմբեր 19,2013 11:30

«Սեպտեմբերի 20-ին՝ ՀՀ անկախության տոնի նախօրեին, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել էին հանրահավաք անցկացնել, սակայն տարբեր հրապարակներում։ «Ժողովուրդ»–ն այս առիթով զրուցեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ, որն ասաց, թե Ր. Հովհաննիսյանի թիմից առաջարկության է եղել հանրահավաքն անցկացնել մեկ հրապարակում՝ միասին։

– Պարոն Հայրիկյան, Դուք որոշել եք միանալ «Ժառանգության» առաջնորդ Ր. Հովհաննիսյանին, որպեսզի միասի՞ն անցկացնեք նախատեսված հանրահավաքը։ Օրակարգն արդեն որոշվա՞ծ է։

– Համատեղ հանրահավաք ենք անում, այդպես է եղել առաջարկը։ Մարդիկ սիրուն բան առաջարկեցին, երբ ասացինք՝ ինչ անենք, քանի որ նույն օրն է լինելու հանրահավաքը։ Այժմ միասին քննարկվում է օրակարգը։ Եթե մենք անեինք, ապա մեր օրակարգում մի քանի հարցեր կային՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին կանդրադառնայինք, դրա ստեղծման տարօրինակությանը, քանի որ հանրայնորեն չի ներկայացվել որեւէ հարց, մանավանդ հանրապետականների կողմից։ Այդպես մի քանի հարցեր կային, եւ, իհարկե, սեպտեմբերի 21-ի կայացման ճանապարհը։ Հիմա, չգիտեմ, պետք է խտացնենք այդ բոլորը։

– Նշեցիք, որ հանրահավաքը նվիրված է ՀՀ անկախության տոնին, սակայն Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո տեսակետ կա, որ մենք կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը։

– Մենք չենք կորցնում, բայց նման մի բան։ Այն, ինչ կարելի էր դե ֆակտո կորցնել, ոչ թե դե յուրե, դա Հայաստանն արդեն կորցրել է՝ շնորհիվ իր առաջին, երկրորդ եւ այժմ էլ կարող ենք ասել՝ երրորդ նախագահի։ Այսինքն՝ կորցնելու նոր բան քիչ կա։ Հիմա մոտենում է դե յուրեին, որ պետք է ռուբլի մտցնել, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ նման բաներ։ Բայց ամեն ինչ կորած չէ, դեռ պառլամենտ կա, մենք կանք, փառք Աստծո։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30