Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու է հետաձգվում ՀՀՇ համագումարը

Սեպտեմբեր 19,2013 11:17

Թե ինչու են ՀՀՇ-ականներն անցել ընդհատակ, որտեղ են նրանք, երբ են վերածնվելու, ինչն է խոչընդոտում վերածննդին, փորձեցինք պարզել Հովհաննես Իգիթյանից։ «Կան տեխնիկական խնդիրներ, որոնք շատ լուծելի են, եւ նաեւ կա քաղաքական իրավիճակ, որտեղ մենք հիմա խորհրդակցում ենք մեր, այսպես ասած, կոլեգա կուսակցությունների հետ, եւ այդ իսկ պատճառով մի քիչ հետաձգվեց։ Իհարկե, մենք երկու ամիս առաջ հայտարարել ենք, որ համագումարը կլինի աշնանը, բայց որոշեցինք, որ դա հետաձգվի»։

Թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, Իգիթյանը չցանկացավ մանրամասնել, չհամաձայնեց նաեւ ընդհատակ անցնելու մասին մեր դիտարկմանը՝ ՀՀՇ-ականներն ակտիվորեն արտահայտել են իրենց անհատական տեսակետները։

Իսկ կուսակցական աշխատանքներ իրականացվե՞լ են, եւ որքա՞ն մարդ է ցանկություն հայտնել անդամագրվելու ՀՀՇ-ին հարցին Իգիթյանն այսպես պատասխանեց. «Օրենքը պահանջում է 200 հոգի, եւ մենք կարող ենք ասել, որ այդ 200 հոգին կան, բայց մենք նպատակ չենք դրել զուտ տեխնիկական ձեւով, որ անհրաժեշտ է 200 հոգի, անհրաժեշտ է ժողով, անհրաժեշտ է այս ժողովի արձանագրությունը տալ արդարադատության նախարարությանը։ Մինչդեռ այն գործունեությունը, որը սովորաբար կուսակցությունները ծավալում են, մենք էլ ենք իրականացնում՝ հանդիպումներ, հայտարարություններ այս կամ այն ձեւով կան նախաձեռնող անդամների կողմից, բայց կարող եմ ասել, որ քաղաքական կուսակցությունների ընտանիք ֆորմալ մուտքը մի քիչ հետաձգված է»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30