Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյան. ՀՀ նախագահը միշտ մասնակցել է Եվրասիական միության ժողովներին

Սեպտեմբեր 19,2013 11:08

Հատված Արա Աբրահամյանի հետ հարցազրույցից:

Պարոն Աբրահամյան, իսկ դուք տեղյա՞կ եք ՌԴ Դումայում երբ է քննարկվելու Հայաստանի Մաքսային միություն մտնելու հարցը։

– Մինչեւ մայիս մենք ժամանակ ունենք այդ հարցը քննարկելու եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում։ Ժամանակ կա։ Մարդիկ ստորագրել են մի համաձայնագիր, որտեղ ասում են, որ մենք պատրաստ ենք մտնելու ՄՄ, ոչ թե արդեն մտել ենք։ Դա նույնիսկ իրավաբանական թուղթ Էլ չի։

Հիմա շատ հանգիստ է պետք մոտենալ, ավելի առողջ մոտեցում ցույց տալ։ Թող վերցնեն 2 թուղթը, տեսնեն, թե ով ինչ է առաջարկում, որն է մեր ազգի շահը, բոլորի հետ՝ քաղաքական, հասարակական ուժերի հետ քննարկեն, տեսնեն։ Դրանից հետո, եթե ինչ-որ մի բան չի ստացվում, ինչ-որ մի բան չի բալանսավորվում, նոր որոշում կայացնեն։ Ոնց որ թեմա գտնեն՝ խոսելու։ Շատ կարետր խնդիր է սա։

Մարդիկ ինչ-որ բաներ չգիտեն։ Հայաստանը միշտ եղել է դիտորդ, ՀՀ նախագահը միշտ մասնակցել է Եվրասիական միության ժողովներին, ինքը բավականին խորացված ձեւով գիտի, ինքը հետեւողական գնում է։

Օրինակ, ռուսներն էլ մեղադրում են ճիշտ հակառակում, որ ՀՀ նախագահը չի կարողանում կողմնորոշվել, ուշացնում է, շուտ չի հայտարարել այդ մասին։ Լրիվ հակառակ բանն է։ Մարդը ուսումնասիրում է, մարդը փորձում է հասկանալ, թե իրեն որտեղ են կանչում։ Սա վերաբերվում է մի ամբողջ ազգի ճակատագրի, տնտեսական խնդիրների, որովհետեւ տնտեսական խնդիրները շատ կարեւոր են, եթե մենք խոսում ենք էմիգրացիայի մասին։ Մենք պետք է սովորենք թեկուզ ամենավատ առաջարկությունը, թեկուզ սա դրան չի վերաբերվում, քննարկել։ Հետո այստեղ շատ ուրիշ բաներ կան, որ մենք հետագայում պետք է հազարավոր անգամ շնորհակալություն հայտնենք ՀՀ նախագահին, որովհետեւ ես համարում են նրա քաղաքականությունը այս հարցում շատ ճիշտ։ Թղթեր կան, որ ես կարդում եմ։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30