Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ շփումները ոչ թե կպակասեն, այլ չեն ավելանա. Արման Մելիքյան

Սեպտեմբեր 19,2013 11:00

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

– Մաքսային միությանն անդամակցելու որոշմամբ ՀայաստանԵՄ շփումները կպակասեն. դա կարծեք թե անվիճելի փաստ է: Հետաքրքիր է, սակայն, հնարավոր կլինի՞ պահպանել ՀայաստանԵՄ հարաբերությունների արդյունքում մինչ օրս ձեռք բերվածը, ձեռքբերումների պահպանման համար ի՞նչ է անհրաժեշտ:

– Շփումները ոչ թե կպակասեն, այլ, թերևս, չեն ավելանա: Եթե որպես պահպանման ենթակա «ձեռքբերում» դիտարկելու լինենք այն, որ ձևավորվել է կեղծված ընտրություններին աջակցելու ԵՄ-ի ավանդական դարձած պահվածք, ապա այսօր դա ժամանակավորապես ակտուալ հարց չէ, և դրան իմաստ կունենա անդրադառնալ երեք-չորս տարուց:

– Հաշվի առնելով Ռուսաստանի հետ ՄՄ անդամ երկրների քաղաքական կապվածության մակարդակը՝ հիմքեր կա՞ն ենթադրելու, որ բոլոր այդ երկրներում (հետագայում՝ նաև Հայաստանում) քաղաքական ստանդարտները, ազատությունների չափը որոշվելու են Ռուսաստանի կողմից: Այսինքն` հնարավո՞ր է գծվի ազատության մի սահման, որը հատելն անթույլատրելի լինի:

– Վերադարձ դեպի Խորհրդային Միությանը բնորոշ զանգվածային բռնաճնշումների գործելակերպը դժվար թե տեղի ունենա՝ փոխվել է տնտեսական մոդելը: Այստեղ ձևավորվելու է մասնավոր սեփականության ընդհատված ավանդույթով չինովնիկական պետությունների գոտի, որում օրինական ճանապարհով ձեռք բերված սեփականությունը բացառիկ երևույթ է լինելու դեռ առաջիկա մեկ-երկու տասնամյակների ընթացքում: Սա իշխող վերնախավերի դիրքերի պահպանման դեմ ուղղված առաջնային վտանգն է լինելու, ինչը կարող է հանգեցնել արտաքին աշխարհից այլընտրանքային նյութական միջոցների ներհոսքի արգելման:

– Հայաստանում մամուլի, խոսքի ազատության առումով որոշակի առաջընթաց կա: ՄՄ անդամ դառնալով` Հայաստանը կհայտնվի մի «շրջանակում» (հաշվի առնելով դրությունը ՄՄ անդամ մյուս երկրներում), որտեղ միայն կարելի է նահանջ ապրել: Խոսքի ազատության առումով մեր ձեռքբերումները վտանգվա՞ծ են արդյոք:

– Հեռուստատեսությունը Հայաստանում այսօր էլ է արգելափակված: Տպագիր մամուլն արդեն կորցրել է իր նշանակությունը, այն այլևս զանգվածային բնույթ չունի, և այստեղ կարելի է ամեն ինչ հրապարակել, բայց չկա ընթերցողը: Մնում է համացանցը, որի նկատմամբ պետության կողմից կիրառվելիք հնարավոր սահմանափակումները կդիտարկվեն որպես ոտնձգություն խոսքի և խղճի ազատության դեմ:

Հայկանուշ Թորոսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30