Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Ազգային անվտանգության ռազմավարության հիմքում այս վիճակը արդեն դասվում է ազգային անվտանգության սպառնալիքների շարքում»

Սեպտեմբեր 19,2013 10:33

_MG_7811_MG_7816Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, հաշվի առնելով Հայաստանում արտագաղթի բարձր ցուցանիշները, մշակել է «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը, որի քննարկումը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում: Քննարկմանը ներկա էին ազգագրագետներ և սոցիոլոգներ: 

Ծրագիրը մշակվել է տնտեսագետներից և երիտասարդներից կազմված հանձնախմբի կողմից մի շարք սոցիոլոգների և ազգագրագետների աշխատությունների հիման վրա:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ծրագիրն ավելի շատ ազգային է, քան կուսակցային: Պրն Մինասյանը շեշտեց, որ արտագաղթի կանխարգելման դեմ միջոցառումները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ, և իրատեսական չէ արտագաղթի միանգամից դադարելը.

«Ստեղծված իրավիճակում դա երկար ժամանակ է պահանջում: Անմիջապես պետք է քայլեր անենք այդ չարիքը կանխարգելու համար: Իրատեսական չենք համարում արտագաղթը կասեցնելը՝ վերացնելը, բայց տեմպերի նվազեցումը իրատեսական ենք համարում: Ազգային անվտանգության ռազմավարության հիմքում այս վիճակն արդեն դասվում է ազգային անվտանգության սպառնալիքների շարքում»:
Քննարկման ընթացքում Արծվիկ Մինասյանը ներկայացրեց արտագաղթի տվյալները և պատճառները: Ըստ Դաշնակցության՝ արտագաղթի արտածին պատճառներն են՝ հակահայկական քարոզչությունը, Հայաստանի տևական շրջափակումը, ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակը:

Իսկ արտագաղթի դրդապատճառ կուսակցությունը համարում է քաղաքացիների աշխատանք չունենալը, բավարար վարձատրության և ապրուստի միջոցների և արդարության նկատմամբ հավատի բացակայությունը և Հայաստանում հեռանկար չտեսնելը:

Ծրագիրն առաջարկում է տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, պետական պաշտոններից ազատել ցոփությամբ, թմրամոլությամբ և այլ նեգատիվ դրսևորումներ ունեցող անձանց, փոխարինել էթիկայի հանձնաժողովը հակակոռուպցիոն մարմնով, իրականացնել նոր վարչատարածքային բաժանում և այլն:

Ամի ՉՒՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30