Այսօր ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը դժգոհեց, որ պաշտպանության կողմը ձգձգում է դատական նիստերը, անընդհատ խոստանում է գտնել եւ բերել վկա Նշե Մոդոյանին, բայց չի կատարում իր խոստումը: Նա ակնարկեց, որ դատական նիստերն այդպես փակուղի տանելը կարող է ի վնաս Տիգրան Առաքելյանի լինել, որը կալանքի տակ ավելի երկար մնա, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե իրենք խորհրդակցական սենյակում ինչ որոշում են կայացնելու, գուցե դա հօգուտ Տիգրան Առաքելյանի է լինելու:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ բացարձակ համաձայն չէ դատավորի հետ. «Այդ ակնարկները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ տեսականորեն դատավճիռը կայանում է հետո: Բոլորս էլ դա գիտեինք, դասի կարիք ունեի՞նք՝ չունեինք: Այնպես որ, ես այդ բառերին ոչ մի նշանակություն չեմ տալիս: Ինձ համար կարեւորը քայլն է: Եթե ինքը կարողանա որպես դատավոր, որպես քաղաքացի քաղաքացիական համարժեքությամբ քայլ անել, այսինքն` բավարարել այն միջնորդությունը, որը ներկայացվել էր հասարակության լայն շերտերի անունից՝ պատգամավորներ, գրողներ, արվեստաբաններ, լրագրողներ, ամբողջ հասարակությունը պահանջում է եւ կանգնում է Տիգրան Առաքելյանի թիկունքին: Եթե դատավորը չի անում դա՝ արդեն չարամիտ մի մոտեցում է: Եթե այդքան մարդ, ամբողջ հասարակությունը երաշխավորում է պատշաճ պահվածքը Տիգրան Առաքելյանի, ի՞նչ է նշանակում չբավարարել նման միջնորդությունը: Միայն չարամտությամբ դա կարելի է բացատրել կամ հնազանդությամբ: Ասեմ, դա դատավորի ապագայի կարիերայի վրա շատ մեծ բիծ է թողնելու, որովհետեւ ամեն անգամ նրան հիշեցնելու են, որ պատգամավորներ, հանրաճանաչ մարդիկ, ամբողջ հասարակությունը միջնորդեց՝ դուք մերժեցիք»:
Նշենք, որ մեզ հետ զրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որն իր ստորագրությունը չէր դրել միջնորդության տակ, վստահեցրեց, որ միանում է եւ ինքն էլ է պահանջում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին,քանի որ նա միանշանակ քաղբանտարկյալ է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դատավորի կարիերայից խոսելուց առաջ մի հատ նայեք քանի մարդ է ստորագրել եդ միջնորդության տակ. վերջին անգամ թերթերից մեկը գրել եր 110 մարդ: Հիմա թե դրանք, պատգամավոր գրող լրագող են ոչ մի բան չի նշանակում: ամբողջ ՀԱԿ-ով ընդամենը 110 մարդ եք ստորագրել տվել: կամ դուք եք վատ աշխատել, կամ մարդիկ չեն ուզել ստորագրել: բա ինչի է եդքան քիչ: Բագրատյաննի ասածն էլ որ չեմ ստորագրել բայց համձայն եմ ասելով չի, անելով է: համաձայն էյիր ստորագրեյիր: գրավոր գրեյիր որ աջակցում ես, վերջ ի վերջո դատարան է գնում: կամ ստորագրահավաք կազմակերպողներն են անփութորեն գործին վերաբերվել, կամ էլ Բագրատյանը և ուրիշներ չեն ստորագրել ու վերջ: Ամեն դեպքում սա ավելի վատ նշան է ՀԱԿ-ի համար (կամ եդ թեման փակեք, կամ ստորագրեք, ստորագրել տվեք, գրավոր):