Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հովհաննիսյանն ու մեղադրանքի կողմը դժգոհ էին կառավարչից

Սեպտեմբեր 18,2013 23:00

pastinfo.am․  2001-2006թթ. որպես  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի դեմ գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց «Սամոշ» ՍՊ ընկերության սնանկացման գործընթացի կառավարիչ, գործով վկա  Արսեն Չիչյանը: Ըստ գործի նյութերի,  «Սամոշ» ՍՊ ընկերության կողմից կառուցվող շենքը պատկանում էր Սամվել Հովհաննիսյանին: Վկան հայտնեց, որ կիսակառույց շենքում նույն տարածքի կրկնակի  վաճառքի դեպք արձանագրելով՝ այդ մասին դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազին: Ընդ որում, վկան մինչև վերջ չէր ընկալում, որ «դիմումն»  իրավաբանական լեզվով  կոչվում  է  «հաղորդում հանցագործության մասին»: Այն հարցին, թե արդյո՞ք այդ մասին չի հայտնել սեփականատիրոջը, վկան պատասխանեց, որ Սամվել Հովհաննիսյանն իրեն  «անհասկանալի բաներ է ասել», սակայն կոնկրետ ինչ՝ չի հիշում:

Դատավարության կողմերը տարակուսանք հայտնեցին, թե ինչու մի դեպքում արձանագրվել է նույն բնակարանի եռակի  վաճառքի փաստը, մյուս դեպքում չի արձանագրվել: Ավելին՝ ավելի ուշ բնակարանի նախնական առուվաճառքի պայմանագիր կնքած  քաղաքացու իրավունքները դատարանի որոշմամբ  վերականգնվել են, իսկ առաջինը բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքած անձը մնացել է ձեռնունայն: Եվ սնանկության կառավարիչն այդ մասին  դատարանում չի բարձրաձայնել, չի խոչընդոտել վիճելի տարածքի վաճառքին: Ընդ որում, թեև կառավարչի տրամադրության տակ են եղել նախնական առուվաճառքի պայմանագրերը, սակայն նա հիմնվել է ««Սամոշ» ՍՊԸ լիազոր անձ Սամվել Հովհաննիսյան»  ստորագրությամբ  բնակարանների ցուցակով (որին լիազորագիր կցված չի եղել):

Վկայի պատասխանները չէին բավարարում մեղադրանքի ու պաշտպանության կողմերին հավասարապես՝ պատասխաններ  չէին հնչում կամ հնչում էին  ոչ հստակ պատասխաններ:  Ի վերջո  տուժողի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանի գնահատականն իրեն սպասել չտվեց՝ «աչքաչափով եկել եք դատարան»:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ pastinfo.am կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30