Նստացույցի մասնակից Գոռ Առաքելյանը հերքեց Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի պնդումները, թե ինքը նստացույցի մասնակիցներին հեղափոխություն անելու առաջարկ է արել, բայց մերժել են:
Հիշեցնենք, Անի Զախարյանը պատմում էր, որ նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը` ի պատասխան իր հեղափոխության առաջարկին, ասել է. «Ինչ հեղափոխություն Անի ջան, դե նստած ենք էլի»:
«Նման բան չի եղել, որ Վահագն ասի նստած ենք էլի: Վահագը չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Ես ներկա եմ եղել, վստահեցնում եմ՝ նման բան չի եղել, Անին հերյուրանքներ է տարածում: Զրույց չի էլ ունեցել Վահագի հետ, մեր կողքից անցնել, ինչ-որ բան ասելը դեռ չի նշանակում զրույց: Ես չեմ ուզում մենաբանել նրա ասածները, կուսության մասին, զղջալու մասին հարցազրույց տվող մարդու տրամաբանությունը արդեն տրամաբանական է »,- վստահեցրեց Գոռ Առաքելյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ