«Երբ Անի Զախարյանը եկավ մեր բակ՝ իբր մեր շահերը պաշտպանելու նպատակով, նրա պահվածքից կարելի էր հասկանալ, որ իրականում եկել է պաշտպանելու կառուցապատողի շահերը: Թե ինչ շահադիտությամբ, դժվար չէ կռահել: Մենք իրեն հորդորեցինք անպոչ գդալի պես մեջ չընկնել և չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ: Սակայն նա շարունակում է իր սև գործը»,- պատմում է Կոմիտաս 5 հասցեի բնակիչ Գոհար Սահակյանը՝ դժգոհելով Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի հայտարարություններից, թե իբր ինքը այցելել է Կոմիտաս 5 հասցեի բնակիչներին՝ օգնելու նպատակով:
«Կառուցապատող Քեշիշ Աբրահամը չգիտես ինչու այնքան բարեհաճ է գտնվել իր հանդեպ, որ անգամ գենպլանն է տրամադրել, որը մեզ մինչ օրս չի տալիս: Ի դեպ, անգամ քաղաքապետը ՝ ի պատասխան ավագանու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի հարցման, այդպես էլ չի տրամադրել գենպլանի Կոմիտասի 5-ին վերաբերող հատվածը:
Անհարմար է, տիկին, դադարեցրեք օլիգարխներին սպասարկելը եւ Երեւանի քաղաքացիների շահերի հաշվին կուսակցություն պահելը»,- Անի Զախարյանին հորդորում է Գոհար Սահակյանը:
Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ առաջին անգամ Անիին տեսել ու արտահայտվելու հնարավորություն են տվել այս գարնանը Վանաձորում Նախախորհրդարանի հանրահավաքի ժամանակ. «Նա խոսք խնդրեց եւ արտահայտեց հայ կնոջ մտահոգությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ամիսներ անց տիկին կամ օրիորդ Զախարյանի քաղաքական բառապաշարը զգալիորեն հարստացավ: Պետք է արժանին մատուցել, որովհետեւ կուսակցության նախագահը նոր քաղաքական մշակույթ է ձեւավորում մեր երկրում: Եթե մինչեւ այսօր բոլոր կուսակցությունները պետական հովանավորչության միջոցով էին գործում, ընդորում տարբեր պետությունների, ապա այս օրիորդը առաջիններից է, որ կիրառում է քաղաքական նոր մշակույթ՝ դիմելով մասնավոր գործարարներին: Ստացվում է՝ նոր կուսակցություն՝ որպես մասնավոր բիզնես: Տիկին Զախարյանը վերջին օրերին դարակազմիկ եւ անտրամաբանական հայտարարություններ էլ է անում, ակտիվիստները «թափթփուկներ» են, ում «խեղկատակ խաղիկները» նրան «անհետաքրքիր են»: «150 դրամ չենք վճարելու» շարժումը սկսել էր հենց նա անձամբ, իսկ 26 տարեկանից հետո ցանկացած հայ աղջիկ իրավունք ունի զբաղվել սեռական կյանքով…Ես չհասկացա` ինչու հատկապես 26 տարեկանից հետո: Հոսով եմ, որ այս մոգական թիվը կապ չունի Բաղրամյան 26-ի հետ…
Ինչեւէ, չեմ ուզում ծավալվել այս կապակցությամբ, ամեն ինչ պարզ է: Քաղաքացիական շարժումները պետք է շտապ վարկաբեկել, դրա համար ստեղծվում են վարձկանների բանակներ եւ մասնավոր շահ սպասարկող կուսակցություններ: Դա արվել էր առաջ, դա արվում է հիմա: «Հասարակության շահի կողքին» կանգնել հավակնող Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահը դասում է մեկ «բարերարի» ապօրինի շահը հարյուրավոր մարդկանց կենսական շահից բարձր: Եթե մենք դեռեւս Հանրապետություն ենք, այսինքն` հանրության, այլ ոչ թե մասնավորի պետություն ենք, ապա մենք չենք զիջելու: Ինքնապաշտանություն, քաղաքացիներ: Ապամոնտաժում: Քյառթագենը պետք է տապալվի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Անի՝, հարազատս, ինչպես կարող ես դու այդպես վարվել: Հիշիր մեր ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ հետ
Վանաձորի հանրահավաքից ավտոբուսում կոլեկտիվով ինչ անկեղծ զրուց ունեցանք, որից հետո դու
մի քանի ռոմանսներ երգեցիր և մենք բոլորս ընկանք դրախտի գիրկը: Մի՞ թե՛ ֆինանսական վիճակը
քեզ այդքան նեղել է ,որ դու անցել ես հանցագործ ռեժիմին սնող՝ քրեական էլեմենտներին պաշտպանել ,,Քանի որ գաղափարական միտումով,՝ բացառում եմ, ուղղակի չեմ հավատում,,: Իսկ մենք կոլեկտիվով անհանգստանում էինք քեզ համար, որ չես երևում, կարո՞ղ է բան է պատահել, մենք մեր յուրաքանչյուր անդամի համար ենք անհանգստանում: Փառք աստծո, որ ողջ և առողջ ես,
ապա հետ կանգնիր այդ հանծագործներին պաշտպանելուց: Դու լավ գիտես, թե ինչ կիրթ, գրագետ,
նվիրված և անշահախնդիր մարդիք են ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ կորիզը կազմում: Քեզ նման խելացի և
հմայիչ անձը պետք է մեզ հետ լինի: Թե չէ ստված չանի մի օր էլ քեզ տեսնենք՝ ,,Փակ Շուկայի,, առջև
կանգնած՝ լֆիկաբարո կոլեկտիվում: Այն ժամ ինձ,՝ քեզ համար շատ ցավալի կլինի:
…իսկ 26 տարեկանից հետո ցանկացած հայ աղջիկ իրավունք ունի զբաղվել սեռական կյանքով…Ես չհասկացա` ինչու հատկապես 26 տարեկանից հետո: Հոսով եմ, որ այս մոգական թիվը կապ չունի Բաղրամյան 26-ի հետ…
Լավն էր :)))))))))))))))))))))))))))))))