«Եթե այսօրվա վիճակը չլիներ, համաձայն եմ, որ կարելի էր տոնել անկախությունը, բայց այսօր չենք կարող ձեւացնել, թե ոչինչ չի եղել: Մեծ վտանգ եմ տեսնում, մեր անկախությունը վտանգված է ու եթե ինչ-որ բան չանենք, այն մեր ձեռքից կգնա»,- այսօր Մաշտոցի պուրակում հայտարարեց բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը:
Նրա ձեւակերպմամբ` «Հստակ է, որ Սերժ Սարգսյանն իրենից վտանգ է ներկայացնում, նա Հայաստան է ներկայացնում, բայց անպաշտպան է ու նրա հետ ինչ ուզեն կանեն, այսինքն` դա նշանակում է Հայաստանի հետ ինչ ուզել անել… Պետք է գիտակցենք այդ վտանգը: Մեր ապրածը վտանգված է ու սրա դեմը հարկավոր է առնել», վստահեցրեց Մարինե Պետրոսյանը՝ կոչ անելով տեր կանգնել մեր պետականությանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
կեցցես՝ խելամտության և հեռատեսության համար: