Այսօր Մաշտոցի պուրակում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը քաղաքացիական նախաձեռնությունների ու մտահոգ քաղաքացիների խորհրդակցություն էր հրավիրել, քննարկելու Փակ շուկայի եւ երկրում առկա այլ խնդիրներ, փորձելով գտնել դրանց լուծումները`իրենց ուժերը համախմբելու եւ միասնաբար գործելու շնորհիվ: Նախատեսված միջոցառումը կրկին ուշ կայացավ, հավաքված մոտ քսան հոգին, անդրադարձան սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայանալիք Նունե Եսայանի համերգին, Սերժ Սարգսյանից իրենց անկախությունը պահանջելուն, այդ օրը Բաղրամյան 26–ի մոտ «Սերժիկ հեռացիր» ակցիայի կազմակերպմանը եւ այլն:
Հավաքվածները քննարկեցին իրենց` այդ օրվա անելիքը, հարց բարձրացվեց բողոքի ակցիա կազմակերպելու, երթ անելու, որոշներ համոզմամբ էլ նպատակահարմար եղավ սեպտեմբերի 21-ը բաժանել երկու մասին, եւ տոնակատարություն անել, եւ ակցիա:
Արմեն Հովհաննիսյանն իր խոսքում ասաց. «Հանրաքվե է եղել, մենք հաղթել ենք եւ ուզել ենք ապրել անկախ պետության մեջ եւ ոտնձգողը այդ համակարգի դեմ`այն կողմից: Իմ տեսակետից եւ բողոքի եւ տոնի տարրեր կարող են լինել: Ես դեմ եմ թատերականացմանը, ավելորդ տոնը, փուչիկները ճարահատյալի կարգավիճակ է, իսկ ինձ համար անկախությունը լուրջ խնդիր է սրբազանի ցանկալի դաշտից է, եւ ես չեմ կորող ուրախանալ, երբ որեւէ մեկը փորձում է զրկել ինձ անկախ երկրից: Գլխավոր կարգախոսը պետք է լինի ինքնիշխան հայրենիք` անկախություն, իսկ երթը`գաղափարական…»:
Կարդացեք նաև
Նախաձեռնության հեղինակները, իրենց հետագա անելիքների մասին մանրամասները որոշեցին տեղեկացնել մամուլի ասուլիսի միջոցով:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ