Բարբիի արտաքինով աղջիկները միայն ուկրաինական ֆենոմեն չեն. այսպես երևանցի բլոգեր Անժելա Մկրտչյանը աներևակայելի ճանաչում է ձեռք բերել: Գրում է «Դելֆի» պարբերականը՝ նշելով, որ նա հարյուր հազարավոր դիտումներ է ունենում Յութուբում հայտնի տիկնիկին նրա նմանության շնորհիվ:
Ամեն օր Անժելան վերբեռնում է մի քանի տեսահոլովակներ, որտեղ պատմում է նորաձևության արդի ապրանքանիշերի մասին և աղջիկներին սովորեցնում, թե ինչպես է պետք ճիշտ դիմահարդարվել:
Այս պահին Անժելան ունի մոտ կես հազար բաժանորդներ, իսկ տեսահոլովակները հավաքել են ավելի քան 200 հազար դիտում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ