Լրահոս
Օրվա լրահոսը

Росбалт. Մաքսային միությունում առկա է կատաղի «առևտրային պատերազմ». Զեկույց

Սեպտեմբեր 18,2013 19:00

Մաքսային միության ներսում արտադրողների նկատմամբ խտրականություններ են տեղի ունենում: Ասվում է «Da Vinci AG» վերլուծական խմբի զեկույցում, գրում է «Ռոսբալտ» լրատվականը:

Ըստ փորձագետների, իրավիճակը սրվել է ՄՄ-ի գյուղատնտեսական մեքենաշինության շուկայում, որտեղ բելառուսական արտադրողները գրեթե դուրս են մղել ռուսական գործարանները և արգելափակում են բարձր որակի արտաքին սարքավորումների սակագների նվազեցման որոշումը. «Ռուսական ընկերությունների առաջարկները խտրականությամբ մերժվում են մրցույթի էտապում կամ մնում են չպահանջված բելառուսական կողմի համար՝ «սարքավորումների պահանջարկի բացակայության» պատճառաբանությամբ: Ռուս մեքենաշինարարները բախվել են Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում գործող պետական և քաղաքային գնումների համաձայնագրի հիմնարար սկզբունքների խախտումներին և մրցույթներին մասնակցելու բելառուսական կողմի չկամությանը», – ասվում է «Da Vinci AG»-ի զեկույցում՝ նշելով, որ արդյունքում այս տարի փակման մասին հայտարարել են Կրասնոյարսկի կոմբայնի և «Լեսելմաշ» (Կրասնոդար) գործարանները, որի պատճառով կրճատվել է ավելի քան 1000 աշխատատեղ:

Բացի այդ, նշվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մերժել է Ղազախստանին այս երկիր մաքսային հին սակագներով կոմբայն ներմուծելու հատուկ քվոտա սահմանել՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը ցորեն կալսող կոմբայնների արտահանման սակագնային քվոտաներ սահմանելու համար նպատակահարմար չէ: Փորձագետները պնդում են, որ նմանատիպ խտրականություններ գոյություն ունեն նաև այլ ոլորտներում:

Զեկույցում ասվում է նաև, որ Ռուսաստանում համազգեստներ արտադրելու համար գործվածքների ձեռքբերումը սահմանափակելու փորձեն են եղել, իսկ Բելառուսում նմանատիպ դեպքեր եղել են պետական պատվերով շինարարության ոլորտում: Ըստ Ղազախստանի բիզնեսի ներկայացուցիչների, սննդի վերամշակմամբ զբաղվող որոշ ձեռնարկություններ ռուսական շուկա մտնելու հնարավորություն չունեն, քանի որ կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30