«Ստորացուցիչ է կրծքերդ ցուցադրելու դիմաց գումար աշխատելը: Եթե ես պատրաստվում եմ ֆոտոսեսիայի, ապա դա պետք է լինի նորաձև և թեմատիկ»,- հանրահայտ «GQ» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ռիհանան: Հայտնի երգչուհին բացասաբար է անդրադարձել ամբողջովին մերկ և բաց լուսանկարվելու հանգամանքին:
Նշենք, որ «GQ» ամսագրի համար Ռիհաննան լուսանկարվել է 2012թվականին՝ «Տարվա տղամարդ» թողարկման շրջանակներում: Հաղորդում է www.gazeta.ru-ն:
Ընդունված երևույթ է՝ հանրահայտ ամսագրերի շապիկները զարդարում են աշխարհահռչակ աստղերը: «Առավոտ երիտասարդականն» այսօր անդրադարձել է Ռիհանայի, Լեդի Գագայի, Իրինա Շեյկի ամենահայտնի ֆոտոսեսիաներից մի քանիսին:
Կարդացեք նաև
Հանրահայտ «ELLE» ամսագարի շապիկին Ռիհանան առաջին անգամ հայտնվել է այս տարվա ապրիլ ամսին: Այստեղ նա կարճ սանրվածքով է, կարճ կիսաշրջազգեստով և սպիտակ տոպով: Ամսագրի համար ներկայացվող ֆոտոշարքն արել է պերուացի հայտնի լուսանկարիչ Մարիամով Վիվարոն:
Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Ռիհանան ասել է, որ նորաձևության շաբաթի շրջանակներում պատրաստվում է ցուցադրել իր նոր հավաքածուն: Երգչուհին նշել է. «Ես այնպես եմ մոդելավորել հավաքածուի յուրաքանչյուր տեսականին, որ ցանկության դեպքում կարողանամ անձամբ կրել»: Երգչուհին հարցազրույցի ժամանակ խոսել է նաև իր անձնական կյանքից՝ մասնավորապես Քրիս Բրաունի հետ հաշտեցման մասին. «Հիմա մենք հասուն մարդիկ ենք և կարող ենք ամեն ինչ ճիշտ անել: Կուզեի նրանից երեխաներ ունենալ, չեմ ցանկանում ողջ կյանքս շրջագայություններով զբաղվել: Ուզում եմ երջանիկ լինել»,-ասել է նա: Հաղորդում է nydailynews.com-ը:
Հանրաճանաչ երգչուհի Լեդի Գագան ևս զարդարել է ֆրանսիական «ELLE» ամսագիրը: Նա ներկայացրել է 2012թվականի գարուն-ամառ հավաքածուները:
Լեդի Գագագն այն համարձակն երգչուհիներից է, ով մեկ անգամ չէ, որ մերկացել է հայտնի ամսագրերի համար: Բուռն քննարկման առարկա դարձավ ան, երբ հանրահայտ «V » ամսագրի սեպտեմբերյան համարում երկրպագուները տեսան սիրված երգչուհուն: Այստեղ Լեդի Գագան չորս տարբեր կերպարներում է, մերկ՝ պատված սև գունաներկով: Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ երգչուհին ասել է, որ նմատիպ սանրվածք արել է 18 տարեկանում՝ մի ժամանակաշրջանում, որը լի էր տխուր հիշողություններով, սակայն նա դիմակայել է բոլոր ցավերին: «Ես հազիվ կարողացա դիմակայել կյանքի մարտահրավերներին: Միայն կաշիս ու ոսկորս էին մնացել: Նման իրավիճակներում ինձ միշտ օգնել է արվեստը»,-պատմել է երգչուհին: Հաղորդում է www.loveradio.ru-ն:
Ռուս ճանաչված մոդել Իրինա Շեյկը, ով հայտնի է նաև որպես «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուիի ընկերուհի, միշտ էլ աչքի է ընկել իր անթերի կազմվածքով: Նա բազմիցս հայտնվել է «Elle», «Sport» «Iluustrated» , «V » ամսագերի շապիկներին, ինչպես նաև նկարահանվել է մի շարք բրենդային ընկերությունների գովազդային հոլովակներում: Հայտնի մոդելը վերջերս կրկին ապշեցրեց իր նոր ֆոտոսեսիայով, որն արվել է հայտնի Beach Bunny բրենդի համար: Ֆոտոսեսիային նա մասնակցել է տարբեր լողազգեստներով: «Ինձ համար շատ հաճելի է հեղինակել լողազգեստներ «Beach Bunny»-ի համար: Նա ինձ համար ընտանիքի պես է», -ասել է հայտնի մոդելը: Տեղեկացնում է dkvartal.ru-ն:
Նազենի Բաղդասարյան