Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում դեռ շատ գործ կա անելու` գլխուղեղի կաթվածը կանխելու համար

Սեպտեմբեր 18,2013 18:00

«Որքան մարդ մեծանում է այնքան ավելի նպաստավոր է դառնում ուղեղի կաթվածի հավանականությունը:Ուղեղի կաթվածը` սպանող եւ հաշմանդամ դարձնող հիվանդություն է»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ի Ատլանտայի բժշկական կենտրոնի նեյրոէնդովասկուլյար ծառայության ղեկավար Միքայել Գրիգորյանը:

Ըստ նրա, մարդիկ չհետեւելով տարրական խորհուրդներին` չծխել, բացառել աղի եւ շաքարի օգտագործումը, ակտիվ ֆիզիկական կյանք վարել,իրենց օրգանիզմում մեծացնում են ուղեղի կաթվածի ռիսկը:

Բժշկական համալսարանում տեղի ունեցած «Կաթվածի բուժում-2013» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ արտերկրից` ԱՄՆ-ից եւ Կանադայից հրավիրված բժիշկները ներկայացրին ուղեղի կաթվածի կանխարգելման եւ բուժման նոր մեթոդները:

Գիտաժողովը նվիրված էր գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին: Այս հիվանդության համար աշխարհում նոր դեղորայք է կիրառվում, բացի այդ՝ գլխուղեղի կաթվածը հայտնաբերելու եւ վերացնելու համար նոր տեխնոլոգիաներ են ներդրվել:

Պարոն Գրիգորյանի խոսքերով,չնայած կան գործոններ, որոնցից մարդ ապահովագրված չէ, օրինակ` տղամարդիկ ավելի շատ են կաթված ստանում, ինչը գենետիկ տվյալներով, բարձրացնում է կաթվածի ռիսկի հավանականությունը: Մեծ է նաեւ գենետիկ տվյալները, կամ տարիքը, որքան մարդ մեծանում է այնքան ավելի նպաստավոր է դառնում ուղեղի կաթվածի հավանականությունը»:

Ալբերտայի համալսարանի նյարդաբանության ամբիոնի դոցենտ Միշել Սքոն Մուրաթօղլուն ասաց. «Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ մեծ է կաթվածի հավանականությունը, այն կանխելու համար դեռ  շատ գործ կա անելու»:

Նրա ներկայացրած վիճակագրությամբ,ամենաշատ կաթված ստացողները Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի բնակիչներն են, իսկ ցածր տվյալներով աչքի են ընկնում Կանադան, Ֆրանսիան:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Գրիգորյանն ասաց, որ օրինակ` աղը բարձրացնում է արյան ճնշումը, որն էլ նպաստում է կաթվածի, խոլեսթերինն էլ արյան մեջ առաջացնում է թրոմբոզ, որը նույնպես հանգեցնում է գլխուղեղի կաթվածի: Ըստ նրա, ժամանակակից կյանքի ռիթմը, որը սթրեսների աղբյուր է, նույնպես նպաստում է կաթված ստանալուն. «Ճիշտ է կաթվածը չի սպանում, բայց հաշմանդամ է դարձնում մարդուն եւ չհետեւելու դեպքում կարող է հանգեցնել մահվան: Պետք է հասարակության գիտակցության մակարդակի բարձրացում տեղի ունենա եւ այն, թե ինչպիսի օգնություն է հարկավոր նման մարդուն, հիվանդանոցում էլ պետք է համապատասխան պայմաններ ստեղծել:

Որպես նյարդաբան` պարոն Գրիգորյանը, շատ վրդովում է, երբ մարդիկ կաթվածին այդքան ուշադրություն չեն դարձնում` մտածելով, որ ուղեղի կաթվածը անբուժելի է. «Ամեն մարդ պետք է ունենա ընտանեկան բժիշկ,եւ եթե այդ հիվանդության ժառանգականության գործոնը չկա, եթե չունի ճնշման խնդիր, ապա պետք է 50 տարեկանից սկսած պարբերաբար այցելել հետազոտման: Փոքր ժամանակվանից մարդ ունենալով շաքարախտ, պետք է ավելի հաճախ ստուգվի, որովհետեւ կաթվածը մահանալուց վատ է` մարդ միանգամից կորցնում է հասկանալու, խոսելու, շարժվելու ունակությունը»:

Թե սովորական քաղաքացին ինչպես պետք է հասկանա դիմացինի մոտ կաթվածի առկայությունը եւ որպես առաջին քայլ ինչ պետք է անել, նյարդաբան Միքայել Գրիգորյանն ասաց, որ կաթվածի նախանշաններն են` հանկարծակի թուլությունը, մարմնի որեւէ կողմից, քանի որ երկու կողմի միաժամանակ թուլությունը կաթված չէ. «Ուղեղի 2 կիսագնդերը չեն կարող կաթված տալ եւ եթե լինում էլ է նման դեպք, ապա շատ հազվադեպ: Հանկարծակի թուլություն դեմքի, ձեռքի, ոտքի վրա, եթե հանկարծակի չեք կարողանում խոսել կամ հասկանում մարդիկ ինչ են ձեզ ասում, կամ արտասանում եք չհասկացված կապակցություններ: Այս դեպքերում պետք չէ դանդաղել եւ մտածել, անմիջապես զանգահարեք շտապ օգնություն, քանի որ ինչքան շուտ հասցնեք հիվանդանոց, այնքան ավելի արդյունավետ կանցնի բուժումը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30