Լրահոս
Օրվա լրահոսը

Աբխազական երկաթուղու բացումը Արամ Սաֆարյանը որակում է`«միանգամայն հավանական իրողություն»

Սեպտեմբեր 18,2013 17:47

«Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանն այսօր «Դեպի Եվրասիական միություն» նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկման ժամանակ, որը նվիրված էր Հայաստանի դիրքորոշմանը`Եվրասիական միությանը կամ Եվրոպական միությանն անդամակցելու հարցին, ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության` Զարգացման եվրասիական բանկի առաջարկությամբ եւ համաձայնությամբ անցկացրած տնտեսական հետազոտությունների որոշ արդյունքներ` նվիրված Հայաստանի`Մաքսային միությանը եւ Եվրասիական միությանը անդամակցելու հեռանկարներին:

Վերջնական հետազոտությունը տասն օրվա ընթացքում պատրաստ կլինի եւ եւս տասն օր կպահանջվի փորձագիտական գնահատականի ու հրապարակման համար: Ընդհանուր առմամբ, վկայակոչելով հետազոտության հեղինակ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանի գնահատականները, բանախոսն ասաց, որ Հայաստանի`Մաքսային միությանն, ապա Եվրասիական միությանն անդամակցելը մեր երկրին կտա`« տնտեսական անվտանգության երաշխիքներ, զարգացում եւ ներդրումների աճ»:

Արամ Սաֆարյանը վստահեցրեց, որ ըստ իրենց ուսումնասիրությունների, մեր տնտեսության հիմնական ճյուղերը`էներգետիկան, տրանսպորտը, կապը, արդյունաբերությունը, արտագնա աշխատանքն ու նրանց ուղարկած գումարները, վերջին յոթ տարիների ընթացքում զարգացել են բացառապես ՌԴ-ի ներդրումների շնորհիվ:

«Ռուսական ներդրումները Հայաստանում ամենաշատն են եւ ունեն աճելու միտում: Մոտակա հինգ տարիներին Հայաստանը կարող է հավակնել տրանսպորտի ոլորտում 500 միլիոնի ներդրումի, ինչն արդեն հայտարարվել է, իսկ Զարգացման եվրասիական բանկը 100 միլիոն ներդրում կապահովի`մեր տնտեսության մեջ դիվերսիֆիկացիա ապահովելու համար: Այս, ինչպես նաեւ ատոմակայանի կյանքը երկարացնելուն ուղղված ներդրումների շնորհիվ, մենք միջնաժամկետ ժամանակահատվածում ունենալու ենք չորս տոկոսի տնտեսական աճ»:

Արամ Սաֆարյանն ասում է, որ եվրոպական ուղղությունն ընտրելու ուղղությամբ  հետազոտության արդյունքներով, նույն ժամանակահատվածի համար Հայաստանին սպասվում էր 2,3 տոկոս աճ:

Նրա գնահատականներով, 5-7 տարիների ընթացքում կկարգավորվի նաեւ աբխազական երկաթուղու վերաբացումը, ինչը մեր քաղաքացիների կյանքում որակական փոփոխություն կբերի. «Խոսքը նրա մասին է, որ սա ապրելու, ստեղծագործելու եւ հանգստանալու նոր որակական փոփոխություններ են լինելու եւ մեր տնտեսագետներն այդ իրողությունը գնահատել են` միանգամայն հավանական իրողություն»:

Նա նկատեց, որ եթե Հայաստանը չմիանար Մաքսային միությանը, ապա տարեկան 220 հազար արտագնա աշխատանքի մեկնողները պետք է վիզային ռեժիմի անցնեին, իսկ նրանց կողմից ուղարկվող տրանսֆերտներն անկառավարելի կմնային: Սաֆարյանը «քաղաքական չարախոսություն» համարեց այն խոսակցությունները, որ Եվրասիական միության ստեղծումը ռուսական նոր կայսրության ստեղծումն է: Ըստ բանախոսի, սա զուտ տնտեսական համագործակցություն է, քանի որ անկախ պետություններն այս փուլում չեն զիջի իրենց անկախությունից եւ ոչ մի մասնիկ: Այս փուլում չի քննարկվում նաեւ միասնական դրամական գոտու անցնելու հարցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ողնաշար says:

    Արամ այդ երբանի՞ց ես սկսել սեփական կարծիք ունենալ:

    Ապրես Արամ շատ ապրես!!!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30