Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի բրիտանահայկական միջխորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլին եւ Սթիվեն Փաունդին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների հետագա զարգացումը տարբեր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանը միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը կարեւորեց ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափերով: Երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում բարձր գնահատելով Միացյալ Թագավորության խորհրդարանի բրիտանահայկական խմբի գործունեությունը` նա համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ բրիտանացի խորհրդարանականների այցը կխթանի երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունները, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Նա անհրաժեշտ համարեց տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացումը:
ԱԺ նախագահը հյուրերին ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները: Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին ` կարեւորելով արտերկրում, միջազգային կառույցներում դրանց վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ձեւավորելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա բարձր գնահատեց բրիտանացի խորհրդարանականների այցը Արցախ: Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը անդրադառնալով` ԱԺ նախագահը նշեց, որ այն բխում է մեր երկրի շահերից եւ հավելեց, որ այդ որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ թուլացում: « Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Համայնքների պալատի բրիտանահայկական միջխորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը վերահաստատեց իրենց պատրաստակամությունը նպաստել երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ զարգացմանը, միջպետական հարաբերությունների խորացմանը: Նրա խոսքով` Մեծ Բրիտանիան կարեւորում է Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում , ու Եվրոպան, եւ մասնավորապես Միացյալ Թագավորությունը շահագրգիռ են զարգացնել եւ խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Բրիտանացի պատգամավորների համոզմամբ` Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմքը լավ է դրված: Նրանք վստահություն հայտնեցին, որ այդ հարաբերությունները այսուհետ եւս կզարգանան եւ կխորանան, նշելով, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել:
ԱԺ