Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհնվեց նախագահներ Սարգսյանի եւ Պուտինի ստորագրության սհաթը

Սեպտեմբեր 18,2013 17:00

«Մենք`լինելով այս հանրապետության քաղաքացիները, դեռ երկու ամիս առաջ ձեւավորել ենք շարժում, որի հիմնական նպատակը ԵՄ-ի կողմնակիցների հետ բանավեճի բռնվելը չէ, այլ բացատրել, թե ինչո՞ւ ենք մենք ցանկանում լինել Մաքսային միությունում, ավելին, ինչո՞ւ ենք կողմնակից Եվրասիական միության ստեղծմանը»,-այսօր «Դեպի Եվրասիական միություն» նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկման ժամանակ, որը նվիրված էր Հայաստանի դիրքորոշմանը`Եվրասիական միությանը կամ Եվրոպական միությանն անդամակցելու հարցին, ասաց նախաձեռնող խմբի անդամ Իշխան Թովմասյանը:

«Հայաստանի սովետական սպաների միության» նախագահ Աշոտ Պապյանն իր գոհունակությունը հայտնեց նախագահ Սարգսյանի`Մոսկվայում արած քայլից: Ավելին, նա դա «մեր հաղթանակը» որակեց`զարմանալով, որ այդ քայլը ԵՄ-ի եւ հայաստանյան որոշ կազմակերպությունների կողմից սվիններով ընդունվեց. «Նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանում կեղծ եվրոպական արժեքներ ներդնել, սկսեցին լկտիաբար լուտանքներ թափել մեր 200-ամյա բարեկամության հասցեին: Նրանց նպատակն է սեպ խրել հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ»:

Բանախոսն իր խոսքը համեմեց պատմական էքսկուրսով`փորձելով ապացուցել, որ առանց ՌԴ-ի Հայաստանն այժմ գոյություն ունենալ չէր կարող. «Հայաստանի համար ոչ մի եվրոպացի չի մարտնչել, չի զոհվել, ամբողջ Հայաստանը ման գաք, մի եվրոպացու գերեզման չեք գտնի: Մինչդեռ Եվրոպան ազատագրելու համար հազար հայ է զոհվել: Ի՞նչ արեց Եվրոպան: Մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսաբար հանձնեց Բաքվին: Մենք պետք է գնահատենք ռուս զինվորի թափած արյունը, այլապես երբեք պետություն ու պետականություն չենք ստանա: Եվրոպացիները միշտ էլ ասել են`Բաքվի նավթն ավելի թանկ է, քան հայի արյունը: Այսօր մեզ ուղղորդում են Արեւմուտք, որը ես ասում եմ`արեւի խավարում»:

Նա կոչ արեց ՀՀ իշխանություններին, ոչ միայն ընդգրկվել Եվրասիական միության մեջ, այլ լինել դրա հիմնադիրներից մեկը. «Հայ ժողովուրդը ունի երկու բարեկամ`հայոց բանակը եւ ռուս ժողովուրդը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Թվում է թե, երբ մարդիք հագած, կապած, ,,հատկապես սպիտակ վերնաշապիկով ու առավել ևս՝ փոխկապով,, վստահ ելույթներ են ունենում, երևի գլխներին 5 դրամի խելք կա, բայց երբ լսում ես ու չես գտնում գոնե մեկ բառ, թե մենք ի՞նչ պետք է անենք մի որևէ լուրջ բան արտահանելու համար, բացի ծիրանից, որը աստծու պարգևն է, իսկույն հասկանում ես, թե ինչու՞ ենք այս վիճակում:

  2. Լևոն Մելքումյան says:

    Ամեն պատահական մեկը իրեն քաղաքական գործիչի տեղ է դրել ու համարում է, որ իրավունք ունի մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ խաղալ:
    զարմանալի է, որ մի-երկու միլիոն մարդ էլ դեռ մնացել է այս երկրում…

  3. Փիրուզ says:

    Ստրուկի հոգեբանություն: Տրամաբանությունն ու վերլուծությունը, թե ինչու պիտի Հայաստանը միանա Մաքսային միությանը, այնքան է, որքան օվկիանոսում փղերի քանակը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30