Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի՝ աստղագիտության ոլորտը կադրերի խնդիր ունի

Սեպտեմբեր 18,2013 16:57

Սեպտեմբերի 18-ին Հայաստանում նշում են աստղագիտության օրը: Օրվա կապակցությամբ` «Ուրբաթ» մամուլի ակումբում, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը խոսելով Վիկտոր Համբարձումյանի ավանդի եւ վերջին 20 տարիների ընթացքում աստղադիտարանի կրած կորուստների եւ ձեռքբերումների մասին՝ ասաց. «Վիկտոր Համբարձումյանը, անկասկած, 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից է: Այդ մասին են ասում օտարազգի այլ գիտնականներ: Եթե նա եղած չլիներ, Հայաստանում չէր լինի աստղագիտության այն լուրջ մակարդակը, որը կա այսօր»:

Հավելեց, որ Վ. Համբարձումյանն այն մեծ գիտնականներից է, որ և Խորհրդային միության, և Հայաստանի մեծ հայրենասեր էր, ինչը շատ հազվադեպ էր լինում: «Համբարձումյանին պետք է դիտարկել որպես մեծ գիտնական, քաղաքացի, հայրենասեր, պետական գործիչ»,- ասաց Հ. Հարությունյանը:

Ըստ Հայկ Հարությունյանի` վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում աստղագիտությունը որոշակի կորուստներ է կրել և ֆինանսական միջոցների սղության, և գիտնականների արտահոսքի պատճառով, միաժամանակ ուրախությամբ հայտնելով, որ այժմ սկսվել են դիտակների արդիականացումը, ֆինանսավորում տրամադրել է նաև կառավարությունը:

Բյուրականի աստղադիտարանի տնօրենի փոխանցմամբ` այսօր աստղագիտության ոլորտը կադրերի խնդիր ունի. «ԵՊՀ-ի աստղաֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրան այս տարի առաջին կուրս չունի: Երկու հոգի էին ցանկանում ընդունվել մագիստրատուրա, սակայն երկու հոգու համար այդ կուրսը չէր բացվի»,-ընդգծեց նա` նշելով, որ այսօր Բյուրականի աստղադիտարանը միջազգային կապերը շարունակում է ընդլայնել:

Նրա ներկայացրած տվյալներով, տարեկան 30 արտասահմանյան գործուղում են ունենում, որոնք կատարվում են հրավիրող կողմի միջոցներով: «Սա ցույց է տալիս, որ մեր գիտական ներուժը պահանջված է, արտասահմանցի գիտնականները ցանկություն ունեն աշխատել նրանց հետ»,-ասաց Հարությունյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30