Այս տարվա գարնանը Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի մի խումբ երիտասարդներ, նկատի առնելով, որ այնտեղ հայախոս բավականին մեծ համայնք է գոյացել, որոշեցին ֆուտբոլի հայկական ակումբ ստեղծել:
Տեւական աշխատանքի արդյունքում հիմնադրվեց «Արարատ-Ալեքսանդրուպոլիս» ակումբը, որը տեղի լիգայի երկրորդ դիվիզիոնում հանդես գալու իրավունք ստացավ: Նորաստեղծ հայկական ակումբի նախագահը Դիանա Իոանիսյանն է, թիմի պետը` Միքայել Իոանիսյանը: Իսկ ակումբի հիմնադրմանը մեծ մասնակցություն է ունեցել տիկին Միլիցա Պանագոպուլու Կարիոտակի-Մովսիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ