Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի ներկայացուցիչը գերադասեց կոնկրետ կարծիք չհայտնել ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցության մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2013 16:27

«Դա Հայաստանի ղեկավարության որոշումն է, և մենք հարգում ենք հայկական կողմի  որոշումը»,-Aravot.am-ի հարցին` ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը արդյոք փակու՞մ է մեր հանրապետության առաջ Եվրոպայի դռները, այսպես պատասխանեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: 

Նշենք, նա սկզբում հարցին ընդհանրական պատասխան տվեց` խուսափելով ըստ էության անդրադառնալ խնդրին. «Այսօր ՄԱԿ-ում մենք նշում ենք ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության օրը: Մեր նախաձեռնությունն է  քաղաքացիական հասարակության  և գործարար հատվածի միջև քննարկում կազմակերպելը: Մեր նպատակն այն է, որ լսելի լինի բոլորի ձայնը: Այդպիսով ընդգծվում է այն, թե որքան կարևոր է  յուրաքանչյուրի կարծիքը Հայաստանի, ինչպես նաև ցանկացած այլ երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման համար»:

Այնուամենայնիվ կրկին հարցրինք `արդյոք Մաքսային միության անդամակցումը Եվրոպայի դռները ՀՀ-ի առաջ չի՞ փակում, Մարիա Դոցենկոն պատասխանեց. «Դա Հայաստանի  ղեկավարության որոշումն է:  Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր զարգացման ուղին: Նորից վերադառնում ենք նույն մտքին, որ յուրաքանչյուր անձի կարծիքը կարևոր է: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա այստեղ են գտնվում ԵՄ-ի ներկայացուցիչներ, գուցե նրանց հղեք այդ հարցը: Իսկ մենք կշարունակենք համագործակցել թե՛ Հայաստանի կառավարության , թե ՛ հասարակական, կրթական ոլորտի, թե՛ լրատվամիջոցների  և թե՛ մեր գործընկերների հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30