Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի մահափորձի գործով նիստը հետաձգվեց

Սեպտեմբեր 18,2013 16:10

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարի 31-ի մահափորձի գործով դատական նիստը:

Դատարանին էր դիմել ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանը: Նա հայտնել էր, որ չի կարող մասնակցել դատական նիստին, քանի որ աներոջ թաղմանն է մասնակցում:

Դատավարության կողմերը չառարկեցին, որ նիստը հետաձգվի:

Այն տեղի կունենա վաղը:

Հիշեցնենք, որ դատական վիճաբանությունների փուլն է, պաշտպանական ճառով հանդես պիտի գա Սամվել Հարությունյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գալոյանը, եւ վերջին խոսքով էլ՝ Վարդան Սեդրակյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30