Դիլիջանի Ղազարոս Աղայանի անվան գրադարանը տեղավորված է քաղաքային մշակույթի տանը: Վնասված տանիքից անձրեւաջրերը լցվում են ներս: Գրադարանի աշխատակիցները առաստաղի տակ ցելոֆաններ են կախում, գրադարանում դույլեր տեղադրում, որպեսզի անձրեւաջրերը չվնասեն գրքային ֆոնդը:
Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն Աիդա Ափրոյանն ասաց, որ համակարգի մեջ ներառված գրադարաններում, ընդհանուր առմամբ, առկա է 135 հազար կտոր գրականություն, որից 10 հազարը գտնվում է ծակ տանիքի տակ պատսպարված սենյակում:
Տնօրենը հայտնեց, որ Ղազարոս Աղայանի անվան գրադարանը Հայաստանի ամենահին գրադարանն է: Այդ գրադարանի հենքի վրա է 1990 թվականին ստեղծվել Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգը:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին հարցրինք՝ ե՞րբ է նորոգվելու քաղաքային մշակույթի տունը, որտեղ տեղավորված է նաեւ գրադարանը: Քաղաքապետն ասաց, որ նախատեսված է մշակույթի տունը նորոգել 2014 թվականին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ