Այսօր ՀԱԿ ակտիվիստների պաշտպան Մուշեղ Շուշանյանը Վերաքննիչ քրեական դատարանում եւս մեկ անգամ ներկայացրեց Տիգրան Առաքելյանին կալանքից ազատ արձակելու միջնորդություն եւ կից հրապարակեց շուրջ 110 անձանց անունները, որոնք ստորագրել են այդ միջնորդության տակ եւ պահանջում են Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխել:
Նրանք բոլորը հանրությանը հայտնի մարդիկ են՝ պետական, քաղաքական գործիչներ, դերասաններ, ռեժիսորներ, փաստաբաններ: Ստորագրողների թվում են Դավիթ Ամալյանը, Հովհաննես Ազոյանը, պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Ստեփան Մարգարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Լեւոն Զուրաբյանը, դերասան Հայկ Մարությանը, ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Տիգրան Խզմալյանը, Զոյա Թադեւոսյանը, Լեւոն Մութաֆյանը, Կարեն Քոչարյանը, մի շարք ընկերությունների հայտնի ներկայացուցիչներ, խմբագիրներ, լրագրողներ:
Նրանք դրամական գումարով երաշխավորում են, որ Տիգրան Առաքելյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ: Մուշեղ Շուշանյանը նշեց, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու պահանջը անհամեմատ ավելի մեծ թվով մարդիկ են դնում, բայց իրենք այս պահին ներկայացրել են հասարակությանն առավել հայտնի եւ վստահություն վայելող անձանց անունները:
Մեղադրող կողմն ասաց, որ հարցը թողնում է դատարանի հայեցողությանը, իսկ ինքն արդեն ներկայացրել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ