Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր Հրանտ Բագրատյանը նշել Արամ Օրբելյանի անունը

Սեպտեմբեր 18,2013 15:29

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր ասուլիսում անդրադառնալով իր դեմ ներկայացված դատական հայցին՝ գրագողության համար, հայտարարել էր, որ պարզել է ովքեր են կանգնած փորձաքննության հետեւում՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը եւ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:

Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Հրանտ Բագրատյանի այս հայտարարությանը՝ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը պարզաբանեց. «Հայցվոր կողմի շահերը դատարանում ներկայացնում է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերությունը, որի բաժնետեր է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: Ինչի մասին նշված է նաև փոխնախարարի հայտարարագրում:

Արամ Օրբելյանը, սակայն, փաստաբանական ընկերության կառավարման հարցերով չի զբաղվում, կասեցված է նաև նրա փաստաբանական  գործունեությունը, երբ ստանձնել է փոխնախարարի պաշտոնը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30