Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանին. «Գոնե այս դահլիճը խերով լինի քեզ համար, Տիգրան ջան»

Սեպտեմբեր 18,2013 15:24

Այսօր Քրեական վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարությունն ընթացավ մեկ այլ՝ ավելի ընդարձակ դահլիճում: Ներկաները Տիգրան Առաքելյանին դիմավորեցին բուռն ծափողջույններով եւ հոտնկայս՝ գոռալով՝ «Տիգ-րան, Տիգ-րան, Սեր-ժիկ, հե-ռա-ցիր»: Դահլիճում կանայք հույս հայտնեցին. «Գոնե այս դահլիճը խերով լինի քեզ համար, Տիգրան ջան»:

Դատական նիստի ընթացքում պաշտպան Մուշեղ Շուշանյանը նորից փորձեց հանդես գալ միջնորդությամբ՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան կալանքից ազատ արձակելու: Հիշեցնենք, որ երեք անգամ պաշտպաններն արդեն նման միջնորդություն ներկայացրել են եւ դատարանը մերժել էր:

Դատավոր Եվա Դարբինյանի խոսքերով՝ «Վկաներից մեկը չի հարցաքննվել: Փակ շրջան է ստացվում, դուք ամեն անգամ պարտավորվում եք վկային հաջորդ նիստին բերել ու չեք բերում, փակ շրջան է ստացվում: Եթե դատարանը չկարեւորեր այս հարցը, այսքան չէր հետաձգվի այս հարցը եւ այսքան չէր ընդառաջի: Ուրիշ բան չունենք անելու, դատարանը պետք է անցնի դատական վիճաբանությունների փուլին: Այդ ընթացքում Առաքելյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Ձեզանից ոչ ոք չգիտի, թե խորհրդակցական սենյակ երբ դատարանը գնա՝ ինչ որոշում կլինի: Անիմաստ տեղը ձգձգվում է դատական ընթացքը»:

Դատավորը խորհուրդ տվեց 10 րոպե ընդմիջման ժամանակ պաշտպանն իր պաշտպանյալների հետ ճշգրտի հետագա մարտավարությունը, որովհետեւ այդ վկային ոչ մի կերպ չեն գտնում:

Ընդմիջումից հետո պաշտպանը հայտարարեց, որ վկայի՝ Մոդոյանի բնակության վայրն այս պահին ճշտելու հնարավորություն չունեն, ուստի այդ վկային կանչելու միջնորդությունը հանում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30