Եվրահանձնաժողովը պատրաստ է անել գրեթե անհնարինը, որպեսզի որքան հնարավոր է շուտ Վրաստանի եւ Մոլդովայի հետ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը. «Եթե Վիլնյուսի գագաթնաժողովին կարողանանք Վրաստանի եւ Մոլդովայի հետ վավերացնել ասոցացման մասին այդ կարեւոր համաձայնագրերը, հանձնաժողովը հստակ նշել է, որ կարվի ամեն ինչ իրավական օպերատիվ նախապատրաստման եւ այդ փաստաթղթերի թարգմանության համար, որպեսզի դրանք ստորագրվեն իրենց լիազորությունների հերթական ժամկետի ավարտից առաջ»,- նշել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն ելույթ ունենալով «Միջազգային կազմակերպությունների դերը Ուկրաինայի ազգային անվտանգությունում» միջազգային համաժողովի մասնակիցների առջեւ՝ նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությանը:
«Առավոտ» օրաթերթ