Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինն ասաց՝ մենք ձեր համբալը չենք, որ գանք ձեր սահմանները պահենք, դուք գնաք Եվրոպա՝ հաճույքների»

Սեպտեմբեր 18,2013 14:36
bagratyan

Այսօր «Հայացք» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խոսելով Մաքսային միության մասին՝ վստահեցրեց, որ ինքը ասելու է ամեն ինչ, մյուս քաղաքական գործիչների նման բլեֆ չի անելու, որոնք չեն ուզում իրենց հարաբերությունները փչացնել ոչ ՌԴ-ի, ոչ Եվրոպայի հետ եւ կոնկրետ չեն ասում, թե որն է ճիշտը:

Aravot.am-ի հարցին՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերլուծություն կատարելով՝ նույնպես բաց չասաց, թե որն է լավ, նա է՞լ էր բլեֆ անում՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանում ուրիշ քաղաքական գործչի: Ես տեղյակ եմ Տեր-Պետրոսյանն ինչ է ասել, նա իմ նման չի անդրադարձել: Ես ասում եմ՝ եթե հիմա գնում ենք Մաքսային միություն, ապա հստակորեն ասում եմ, որ սկզբնական շրջանում դժվար է ակնկալել դրական երեւույթներ՝ տնտեսության մեջ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպիսի բան ասել է՝ ես չգիտեմ:

Մաքսային միություն մտնելով՝ Հայաստանում ժողովրդավարությունը կուժեղանա, որովհետեւ կոնկրետ Հայաստանի նկատմամբ կլինի հատուկ վերաբերմունք: Հայերը բանուգործ չունեն, սիրում են քաղաքականությամբ զբաղվել, թող զբաղվեն անընդհատ: Մաքսային միության անդամ դառնալով՝ մենք մեզանից միեւնույն է, վտանգ չենք ներկայացնում: Մաքսային միության համար ինտենսիվ աշխատանք է պետք, որին այս իշխանությունները պատրաստ չեն: Իրենք չեն կարող վերլուծել, եթե վերլուծեին, փետրվարին կհասկանային, որ Բագրատյանը ճիշտ է ասում»:

Նա վստահեցեց, որ Եվրոպան երբեք Հայաստանին չի պատժի. «Դա անիմաստ է, Եվրոպային դա օգուտ չի տա»:

Ըստ պարոն Բագրատյանի, Հայաստանը դավաճանեց ՌԴ-ին՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելով. «Հայկական դավաճանությունը մեծ հետք թողեց, Ռուսաստանին դա դուր չեկավ: Իրենք ասեցին՝ մենք ձեր համբալը չենք, որ գանք ձեր սահմանները պահենք, դուք գնաք Եվրոպա՝ հաճույքների: Ամսի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը ստորագրել է՝ արդեն ստիպված էր, չէր կարող անտեսել այդ պահանջը»:

Հարցին՝ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանն ասեր ստորագրելու ենք՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Մոսկվան ասելու էր, այ ընկեր, ես ինչո՞ւ պետք է ֆինանսավորեմ քո անվտանգությունը՝ տալով քեզ զենք, ես հո քո հիմարը չեմ, դուք կանեի՞ք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հայաստանը ստորագրեր ԵՄ-ն Ասոցացման պայմանագիրը, որ ի՞նչ անի:
    Այսօր, և վաղը, և մյուս օրը Հայաստանը մինչև ականջները կեխտի մեջ խրված՝, բացի բաժակաճառերից, ուզունդարա պարերից, խարդավանքի խաղերից, միլիարդավոր պարտքերից,
    իչո՞վ կարող էր իր եվրոեղբայրներին զարմացնել: Իսկ այստեղ Մարքսային Միությանը զարմացնելու
    կարիք չկա, քանի որ այս արտագաղթի տեմպերով ևս 10 տարի և Մարքսային Միության կարիքն էլ չի
    լինի: Այնպես որ այս հանցագործ, թալանչի, ապուշներին պետք է հասկացնել, որ գոնե իրենց թալանը շարունակելու համար, երկրում գոնե ինչ որ բան պիտի լինի՞ թե՛ ոչ: Պարտքատերերն էլ մի օր կդաթարեն պարտք տալուց, հետո ի՞նչ եք անելու: Միակ հույսը կմնա այն, որ մինչ այդ ռեալ
    հայտնվեն այլմոլորակայինները և պարզվի որ մեր ազգակիցներն են՝, ասենք թե՛ Տիգրան մեծի ժամանակով արտագաղթել են ,,Խոսքը դիվերսիֆիկացիայի նոր մեթոդների մասնագետ, մեծ օֆշորագետ Տիկոյի մասին չէ,, և սկսենք նրանցից պարտքեր անել: Բայց որքանով արդարեցված կլինի այդ հույսվ ապրել, դժվար է ասել: Ավելի լավ է այսօր մի քիչ մեր երկրի մասին մտածենք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30