Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՄ ավտոբուսը կրկին ճանապարհին է

Սեպտեմբեր 18,2013 14:32

17 սեպտեմբերի, 2013, Երևան – ԵՄ ավտոբուսի երկրորդ շրջայցը կմեկնարկի չորեքշաբթի` սեպտեմբերի 18-ին: Այս անգամ ԵՄ ավտոբուսը կլինի Գեղարքունիքի և Արարատի մարզերի գյուղերում ու քաղաքներում: ԵՄ ավտոբուսի շրջայցը կազմակերպում է ԵՄ կենտրոնը Երևանում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ ԵՄ ավտոբուսի շրջայցերն ավանդական են դառնում: «Մի քանի ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ է, ինչ մեր ԵՄ շարժական կենտրոնը այցելում է Հայաստանի մարզեր», նշեց դեսպանը: «Մենք ցանկանում ենք ողջ երկրով մեկ մարդկանց տեղեկացնել Հայաստանում ԵՄ համագործակցության և մեր աջակցության արդյունքների մասին»:

ԵՄ ավտոբուսը սեպտեմբերի 18-20-ը կլինի Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վարդենիս, Մարտունի և Գավառ քաղաքներում ու շրջակա գյուղերում:

ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը ուրբաթ` սեպտեմբերի 20-ին պաշտոնապես կբացի հայկական ավագ դպրոցների համար նախատեսված ԵՄ դասընթացը Վարդենիկի թիվ 3 ավագ դպրոցում: Դասընթացը մշակվել է ԵՄ կենտրոնի կողմից Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ` երիտասարդության շրջանում ԵՄ-Հայաստան համագործակցության մասին գիտելիքն ու ըմբռնումը ընդլայնելու նպատակով:

Նույն օրն ավելի վաղ պրն Լորենցը նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին դասախոսություն կկարդա Գավառի պետական համալսարանում:

ԵՄ ավտոբուսը սեպտեմբերի 23-ին և 24-ին իր շրջայցը կշարունակի Արարատի մարզի Վեդի, Արարատ և Արտաշատ քաղաքներում ու շրջակա գյուղերում: Սեպտեմբերի 24-ին դեսպան Տրայան Հրիսթեան դասախոսություն կկարդա Վեդիի մշակույթի տանը:

ԵՄ ավտոբուսը առաջարկում է ավելին սովորել Եվրոպական միության մասին տեղեկատվական նյութերի, ծրագրերի ներկայացումների, հարցաշարերի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների բեմադրությամբ խաղերի միջոցով: Ցանկացած մարդ կարող է մասնակցել վիճակախաղին և արժանանալ գրավիչ մրցանակների: ԵՄ ավտոբուսի առաջին շրջայցն այս տարվա մայիսին էր, երբ ԵՄ ավտոբուսը այցելեց Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի գյուղեր ու քաղաքներ:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Կենտրոնի նպատակն է բարձրացնել իրազեկությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և աջակցել ԵՄ մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը 2 տարի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30