Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուրախացեք, որ ձեր ջրից քլորի համ է գալիս (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2013 14:22

Օգոստոսի վերջերին Արագածոտնի մարզի Ոսկեվազ, Օշական համայնքների մոտ 150 բնակիչներ ջրից թունավորվել էին. առողջապահության նախարարությունն էր տեղեկացրել, որ թունավորման պատճառը խմելու ջուրն է եղել: Ըստ որոշ լրատվամիջոցների, խմելու ջուրը վարակվել էր, քանի որ այդ համայնքում գործող «Հայասի» գործարանը արտադրական թափոնները պարբերաբար լցնում է գետը, որտեղից նաեւ ջրամբար է գնում ջուրը:

Այսօր Aravot.am-ը «Հենարան» ակումբում «Հայջրմուղկոյուղի» ընկերության ջրի որակի վարչության պետ Մինաս Բերույանից հետաքրքրվեց, արդյոք պարզել են, թե ինչն է եղել թունավորման պատճառը եւ հնարավոր է հենց գործարանի թափոնները խառնված լինեն խմելու ջրին: Պարոն Բերույանի խոսքերով` այդ ամբողջ ժամանակահատվածում ստուգվել է ջրի որակը եւ ոչ մի տեսակի շեղումներ չեն նկատվել: Պարոն Բերույանն ասաց, որ դեռ ուսումնասիրման փուլում է, եւ դեռ հստակ չէ մարդկանց թունավորման պատճառը: 
Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք մասնագետը բացառում է, որ գործարանի թափոնները կարող են խառնվել խմելու ջրին, «Հայջրմուղկոյուղի» ընկերության ներկայացուցիչն ասաց` «Ոչ, ես չեմ կարող բացառել, մեր ջրագծերը հին են, եւ անցնում են գործարանի տարածքով»:
Մանրամասն` տեսանյութում


Ասուլիսին ներկա էին նաեւ «Երեւան-ջուր» ընկերության ներկայացուցիչները` լաբորատորիայի բաժնի պետ Սոֆիա Ասատրյանը եւ լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը, որոնք վստահեցրին, որ իրենց մատակարարած ջուրը համապատասխանում է Հայաստանում գործող չափանիշերին:
Հարցին, թե հնարավոր է գերքլորացված լինի խմելու ջուրը, ընկերության ներկայացուցիչներն ասացին, որ այդ գործընթացը ավտոմատ է կատարվում եւ բացառվում է գերքլորացումը: «Իսկ ընդհանրապես, եթե ջրից քլորի համ եք առնում,- ինչպես ասաց պարոն Մուրադյանը,- պետք է ուրախ լինեք, քանի որ քլորի համ առնելով, վստահ եղեք` ջուրն անվտանգ է: Եթե քլոր չկա, կնշանակի ամոնյակի առկայություն կա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30