Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է Ժողովրդավարության միջազգային օրը

Սեպտեմբեր 18,2013 14:15

Այսօր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը «Քաղաքացիական համագործակցության և զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության հետ միասին մեկնարկեցին Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը:

ՄԱԿ ՀՏՎ-ն աջակցեց քաղաքացիական հասարակության այս նախաձեռնությունը՝ քննարկելու մասնավոր հատվածի դերը հասարակության ժողովրդավար զարգացման մեջ և համագործակցությունը մասնավոր ու հանրային հատվածների միջև: Երիտասարդներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավոր և հանրային հատվածի մոտ 15 կազմակերպություններ հավաքվեցին կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու, թե ինչ երկկողմանի օգուտ կարող է տալ այս համագործակցությունը:

Ժողովրդավարության օրվա այս տարվա թեման է «Ամրապնդելով ժողովրդավարության ձայները»: Այն նպատակ ունի ուշադրությունը ուղղել այսօրվա քաղաքական, տնտեսական, սոցիալական, զարգացման, բնապահպանական և տեխնոլոգիական բանավեճերում մարդկանց ձայների կարևորության վրա:

«Ընդգրկուն մասնակցությունը նախապատրաստում է համայնքներին, հասարակություններին և երկրներին, ընդհանրապես, անդրադառնալու ընդդիմադիր կարծիքներին, փնտրել փոխզիջումներ և լուծումներ, ներգրավվել կառուցողական քննարկումների մեջ: Ընդգրկուն մասնակցությունը օգնում է համայնքներում զարգացնել ժողովրդայնության գործող տարբերակներ կառավարության, կորպորացիաների և քաղաքացիական հասարակության համար»,- ասաց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը՝ Բան Կի-Մունը:

Արմեն Ղալումյանը՝ «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ» ՀԿ տնօրենը նշեց. «Հայաստանում քաղաքացիական հասարակությունը գնահատում է ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների աջակցությունը: Հավատացած ենք, որ քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը երկու կողմերի համար էլ շահավետ է: Այսօր մենք ցանկանում ենք խթանել բիզնես ոլորտի և հանրային հատվածի միջև կապի հետագա ամրապնդումը, ինչպես նաև քննարկել, թե ինչ դասեր են քաղվել այդ համագործակցությունից և ներկայացնել լավագույն փորձերը»:

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը նշեց. «Ժողովրդավարությունը համաշխարհային արժեք է՝ հիմնված մարդկանց ազատորեն արտահայտվող կամքի վրա՝ որոշելու սեփական քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային համակարգերը, ինչպես նաև մասնակցություն ունենալու կյանքի բոլոր ոլորտներում: Մասնավոր և հանրային հատվածների միջև հաջող համագործակցությունը կարևոր բաղադրիչ է ապահովելու ժողովրդավարությունն ու կայուն զարգացումը, ինչպես՛ Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:»

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը A/62/7 (2007) բանաձևով խրախուսեց աշխարհի կառավարություններին ամրապնդել ժողովրդավարության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված ազգային ծրագրերը, և որոշեց ամեն տարի սեպտեմբերի 15-ը նշել որպես Ժողովրդավարության միջազգային օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30