Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը «Նիսսան» մեքենան փոխելու է «Նիվայով». Մաքսային միություն ենք մտնում

Սեպտեմբեր 18,2013 14:06

«Ռուսաստանի համար շահ չի Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելը: Դա թութք է, որովհետեւ ռուսները կուզենային տեսնել նախ Ուկրաինային, հետո՝ Հայաստանին»,- այսօր «Հայացք» ակումբում Մաքսային միության մասին այսպիսի կարծիք հայտնեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա, Ադրբեջանը չի ուզում ոչ մի միություն էլ մտնել. «Ասում են՝ մենք ունենք Ղարաբաղի հարց, որեւիցե մեկին միանալ՝ կնշանակի մեկին լարել մյուսի դեմ: Դա այն է, ինչ ես ասում էի փետրվարին: Եվրոպացիները հետեւից ման էին գալիս, թե դո՞ւք երբ եք գալիս»:
Երբ Ղազախստանը մտավ Մաքսային միություն, այնտեղ միայն մեքենաների ներկրման մասով մեծ իրարանցում սկսվեց, մարդիկ եվրոպական մեքենաներ սկսեցին արագ ներկրել, որովհետեւ մաքսատուրքը բարձրանալու էր: Հարցին՝ այդ նույն իրարանցումը սպասվո՞ւմ է նաեւ Հայաստանին՝ Հրանտ Բագրատյանը կատակով պատասխանեց. «Օրինակ, իմ մեքենան շատ հին է, անընդհատ մտածում եմ ծախսերը կրճատեմ, մի 20-30 հազար դոլար դնեմ, վերջապես ինձ մի մեքենա առնեմ, հիմա, եթե այսպես շարունակվեց, պիտի ուսումնասիրել «Նիվա» մեքենաների որակը: Կէժանանան ռուսական մեքենաները, ասենք՝ «Նիվաները»՝ մի 30 տոկոս: Միջինը ճապոնական, գերմանական մեքենաները կթանկանան 20-30, որոշները՝ 50%: Կթանկանա շինանյութը, եթե շինարարություն եք անում, կամ անկախ նրանից՝ անում եք, թե չէ, մի քիչ շինանյութ առեք, տունը լցրեք: Թուրքական շինանյութը, բնական է, կթանկանա»:
Հարցին՝ Ուկրաինայում հիմա ի՞նչ տրամադրություններ կան՝ պարոն Բագրատյանը պատասխանեց. «Երեկ իմացա, որ Ուկրաինան որոշել է հանրաքվեի դնել հարցը: Ուկրաինան, որն ունի 16-20 մլրդ դոլարի էքսպորտ՝ Ռուսաստան, 25 մլրդ դոլարի իմպորտ՝ ՌԴ-ից, իր բնակչության կազմի մեջ ունի պրո-ռուսական, ոչ պրո-ռուսական եւ բնակչության մեջ ունի 18 մլն էթնիկական ռուս եւ երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ եւ ասում է՝ ուզում եմ Եվրոպա: Այդ վերաբերմունքն արժանի է հարգանքի: Ես այնպիսի տրամադրություններ եմ տեսնում, որ նույնիսկ ռուսները, որ ապրում են Ուկրաինայում, ուզում են իրենց պետությունն անկախ լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30