Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցի ճահիճը

Սեպտեմբեր 18,2013 13:23

Ողջ օգոստոսի ընթացքում ես գրեթե չեմ մտել համացանց,  չեմ մասնակցել համացանցային  անիմաստ քննարկումներին: Ավելի ճիշտ՝ դրանք անիմաստ են, երբ դու «աշխատանքային ճակատում» չես: Վերադառնալով աշխատավայր (աշխատավայրեր) եւ ամեն օր տարբեր տեքստեր գրելով՝ հնարավոր չէ խուսափել օրվա լրահոսից, որի աղբյուրներից մեկը «Ֆեյսբուքն» է՝ գրառումները երբեմն թեմա են հուշում:  Բայց պարզապես հետեւել այդ գրառումներին եւ որեւէ ձեւով չմասնակցել դրանց ստեղծմանը եւ քննարկմանը, ես առայժմ չեմ սովորել: Մանավանդ, երբ կիսում ես «Առավոտի» նյութերը եւ, բնականաբար, սպասում ես, թե ինչպես են դրանք մեկնաբանվելու: Այդպիսով ներքաշվում ես տարբեր տեսակի խոսակցությունների մեջ, որոնց վրա իզուր ժամանակ եւ նյարդեր ես ծախսում: Գումարած դրան՝ պետք է երբեմն պատասխանեմ aravot.am-ում իմ նյութերի արձագանքներին: Մի խոսքով՝ համացանցի ճահիճը կլանում է քեզ, եւ սկսում ես երազել  «ոչ աշխատանքային վիճակի» մասին, երբ այդ ամենը քեզնից հեռու է:

Համացանցային մեղադրանքները, հայհոյանքները, «դավադրությունների բացահայտումները» եւ այլն կարելի է համեմատել մոծակի խայթոցի հետ. սկզբում տհաճ է, բայց եթե մի 15 րոպե համբերես եւ չքորես, կանցնի եւ կմնա փոքր հետք, որը գուցե կերեւա մի քանի ժամ, որից հետո դա էլ կվերանա: Բայց եթե քորես, կարող է մի քանի օր քեզ անհանգստացնել եւ ավելին՝ կդառնա քո կյանքում հիշարժան իրադարձություն, եւ դեռ երկար ժամանակ դու գուցե բողոքելու ես՝ «էն օրը մոծակներն ինձ այնպե՛ս կծեցին»: Նման մեխանիզմ ունի նաեւ համացանցային բանավեճը. հերթական խայթոցից հետո պետք է զսպել էմոցիաները եւ չպատասխանել. 15 րոպեից այդ խայթոցն անկարեւոր եւ աննշան կթվա:

Այնուամենայնիվ, մի խորհուրդ տամ բոլոր նրանց, ովքեր համացանցում «վերջնական ճշմարտություններ» են գրում: Այդ խորհուրդը ձեւակերպել է ֆրանսիացի գրող Էրիխ Էմանուել Շմիդտի հերոսներից մեկը. «Դու չափից դուրս շատ ես խորհում, քանի որ միտքը դնում ես քո եւ աշխարհի միջեւ: Դու ավելի շուտ ճամարտակում ես, քան դիտարկում, դու ելնում ես կանխակալ գաղափարներից՝ չգիտակցելով երեւույթը: Փոխանակ դիտարկես իրականությունը, ինչպես որ այն գոյություն ունի, դու այն տեսնում ես մութ ակնոցով, որը դրել ես քթիդ… Դու չափից դուրս քիչ ես խորհում, որովհետեւ դոփում ես տեղում, կրկնում ես, ծամում ես ծեծված ճշմարտությունները, տարածված կարծիքները, որոնք ճշմարտության տեղ ես դնում՝ փոխանակ վերլուծես դրանք: Դու թութակ ես սեփական նախապաշարումների վանդակում: Դու խորհում ես չափից դուրս շատ, բայց դրա հետ մեկտեղ՝ ոչ բավարար, որովհետեւ ինքնուրույն չես մտածում»: Այս խոսքերի տակ մնում է միայն ստորագրել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. David says:

    Հարգելի Արամ,

    Դուք ճիշտ եք, առավոտի ընթեցողները անիմաս ժամանակ են անցկացնում այստեղ:
    Մի խորհուրդ էլ իմ կողմից ձեզ, նախքան ուրիշնեիին ինչոր բան խրատելուց, ինքնդ քեզ հարց տուր, արդյոք ինքս էդ խորհուրդով շարծվում եմ, թե մենակ էստեղ խելացի տղա ձևանալն է, այսպես կոչված խելոք երևալն է.
    Ինչ մնում ինչոր թեմաների շուրջը քննարկելուն, տպավորություն այն է, որ Արամը մի քանի անգամ արտասահման ճանապարհելով ավելի լավ գիտի , թե եվրոպացիները ոնց եմ մտածում ու անում, քան այն հայերը , ովքեր էնտեղ են ապրում ու ամեն օր են շփվում էդ մարդկանց հետ:
    Որպես Հայ ցանկանում եմ ձեզ, որ առողջ մնաք ու զբաղվեք ձեր գործով: Մենք էլ մեր ժամանակը գնահատենք ու անտեղի ժամանակ էստեղ չկորցնենք:
    Լավ մնաք!
    Դավիթ

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ահա խնդրեմ՝ դասական օրինակ: Վիրավորանք՝ միակ խելացի տղեն ես ձեւանում: Անհիմն մեղադրանք՝ քեզ դրել ես եվրոպացիներին հասկացողի տեղ: Մեկնաբանություն, որը պատասխան չի պահանջում:

  2. Spartak says:

    Համամիտ եմ պարոն Աբրահամյանի հետ:Համացանցային մեկնաբանություններն ավելի շատ պահի ազդեցության տակ արված մտքեր են/և լավ, և վատ իմաստներով/:Թող դրանք ,,մոծակային,, լինեն, բայց, ամեն դեպքում, թիրախը մարդն է: Միմյանցից հաշիվ մաքրելու տպավորություն ես ստանում:Օրինակ՝ մեր բարձրաստիճան զինվորականների հարցուպատասխաններն ու դրանց շուրջ արված մեկնաբանությունները:Կամ՝ Դավիթի պատասխանը Արամին:Ասածի իմաստը ի՞նչն էր:Հոդվածի հեղինակի ասելիքը կոնկրետ խնդրի է վերաբերում, ես կասեի՝ մի փոքր զգաստության կոչ սեփական մտքերի ու ասելիքի հանդեպ:Կարճ ասած՝ եթե մի բան ենք ուզում գրել, պետք չէ միանգամից ստեղնաշարը գրկել ու սկսել , ծանրութեթև անել է պետք:Այդ դեպքում և՛ մտքերը գրագետ կլինեն,և՛ ասելիքը՝ իմաստալից: Եվ,ամենակարևորը, բամբասանքի տպավորությունից էլ հեռու կմնանք:

  3. Ara says:

    Հարգելի պրն. Աբրահամյան: Կարծում եմ որ Դուք ի պաշտոնե, համացանցի մասին նման մեկնաբանությամբ չպետք է հանդես գայիք: Անձամբ ես մոծակի խայթոցի չափով վիրավորանք զգացի, որ կարդում էի ինքնահաստատված լրագրողի հոդվածները, որը մարդկանց տեսակետները ընդունում է որպես տվյալ անձանց «վերջնական ճշմարտություններ» և դրանից վիրավորվում է մոծակի խայթոցի չափով:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Խոսքը, բնականաբար, ոչ թե ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ, այլ նյութերի հեղինակների (այդ թվում իմ) վրա անձնական հարձակումների մասին է, երբ չի վիճարկվում նյութի բովանդակությունը, այլ մեղադրանքներ են հնչում գրողի հասցեին: Դասական օրինակ՝ այստեղ Դավիթի մեկնաբանությունը:

      • Ara says:

        Ձեզ առաջարկում եմ երբեք չներքաշվել անձնական հարաբերությունների մակարդակ, և հարձակվողները իրենց արհամարված և նվաստացած կզգան:

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          OK

          • David says:

            Հարգելի Արամ,

            վերևում գրածիս ապացույցը չուշացրիք`
            Դուք սիրում եք ուրիշներին սովորացնել/խորհուրդ տալ, բայց դուք ձեր խորհորդին/պրինցիպին չեք հետևում:
            Դուք այստեղ ֆորումում որպես պրնցիպ/կանոն եք ընդունել, որ ֆորումի մասնակիցները լատիներեն տառեր չօգտագործեն, բայց դուք օգտագործում եք, ինչպես վերևում տեսնում ենք: ճիշտ է դա թեմա չի, բայց այստեղ հենց պրինցիպի հարցն է, որը ձեր մոտ չի ստացվում: Դրա համար էի գրել ու գրում, նախքան ինչոր կարգ սահմանելը կամ խորհուրդ տալը, հարցրեք ինքներդ ձեզ արդյոք, հետևում եմ այդ կարգին կամ խորհուրդին, հետո նոր ուրիշին խորհուրդ տալ կամ էլ …..

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Մեր կայքի մեկնաբանություններում չի թույլատվում գրել տրանսլիտով, այսինքն՝ հայերեն տեքստը լատինական տառերով: Իսկ օտար լեզուներով, օրինանակ, անգլերեն լատինական տառերով, կամ ռուսերեն՝ «կիրիլիցա»-ով թույլատրվում է:

  4. Narek says:

    Արամ ջաաան, սա կարող էիր ֆբ-ում ստատուս գրել, տեղը չի համապատասխանում. «խայթոցները» խայթոց են քեզ համար, իսկ գրողի համար ուղղակի հնարավորություն են հնարավորության մեջ` անձնական տեսակետը քարոզելու, ներկայացնելու, ինչու չէ երկխոսության մեջ մտնելու, իսկ էդ ամբողջը` պարզապես Արամ Աբրահամյանի միջավայրում գտնվելու համար: Մի կենտրոնացի դրանց վրա :Ճ

  5. Hayk says:

    Уважаемый А. Абраамян! По моему, наши СМИ (99%) последние 2-3 года тоже повторяют одно и тоже, как попугай! Ничего интересного! Очень много лжи! Очень много демагогии! Неужели не осталось ни одной независимой газеты?? И почему стало модно не замечать ничего хорошего?? А ведь читатель все замечает!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30