Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարը վստահեցնում է, որ Ադրբեջանում գերեվարված զինվորին ոչ մի քրեական հետապնդում չի սպառնում

Սեպտեմբեր 18,2013 13:16

ԵՊՀ-ում ուսանողների եւ դասախոսների հետ այսօր հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով ԵՊՀ դասախոսներից մեկի հարցին, անդրադարձավ մեկ ամիս առաջ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորի ճակատագրին:

Նախարարն ասաց. «Հակոբ Ինջիղուլյանը գիշերը մոլորվել եւ անցել է Ադրբեջանի սահմանը: Մենք հիմա ամեն ինչ անում ենք նրան վերադարձնելու համար եւ հիմնական խոչընդոտը, որի պատճառով չենք կարողանում մինչեւ այժմ՝ ետ բերել, դա երկու երկրների միջեւ պետական կապի բացակայությունն է: Բանակցություններն արվում են միջազգային կառույցների միջոցով: Եվ ընթացքը մի քիչ դանդաղ է եղել, քանի որ Ադրբեջանի «Կարմիր խաչի» ներկայացուցիչները չեն կարողացել հանդիպել Հակոբին: Բայց դրանից հետո նամակագրությունն իրականացվել է, բանակցություններն ընթանում են, եւ ամեն ինչ անում ենք, որ նա վերադառնա: Թե ինչ վիճակում կվերադառնա՝ չգիտեմ: Իհարկե, Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, որ Հակոբը ուզում է գնալ երրորդ երկիր, բայց ես ասել եմ եւ միշտ կասեմ, որ Հակոբի նկատմամբ որեւէ հետապնդում չի լինի, որովհետեւ նա մոլորված է անցել սահմանը: Եվ երբեք մենք մոլորված Ադրբեջան գնացածների հանդեպ ոչ մի հետապնդում չենք իրականացրել:

Ես չէի ցանկանա, որ երբեւիցե որեւէ մեկը լիներ նրա տեղը: Ես պատկերացնում եմ, թե այնտեղ ինչպիսի ճնշումների է նա ենթարկվում, եւ ինչպիսի ճնշումների արդյունքում է նա ադրբեջանական հեռուստատեսությամբ ասել այդ քննադատական խոսքերը մեր բանակի մասին: Նրա ծնողներն էլ ասում են, որ երբեք ոչ մի դժգոհություն չեն լսել որդուց»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30