Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Ամեն ինչ արեցինք, որպեսզի զորակոչային կոռուպցիան վերանա»

Սեպտեմբեր 18,2013 13:10

Այսօր ԵՊՀ պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով զորակոչերին՝ ասաց, որ փոխվել է զորակոչ իրականացնող հանձնաժողովի ողջ կազմը. «Զորակոչի արդար անցկացումն ինձ համար ամենասկզբունքային հարցերից է: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի հասնենք նրան, որ Խորհրդային Միությունից մեզ փոխանցված այն վատ երեւույթը, երբ մարդիկ ծանոթներ էին փնտրում կամ կոռուպցիայի էին դիմում՝ զավակներին հանձնաժողովի օգնությամբ բանակից ազատելու կամ «լավ տեղ» գցելու համար: Մի քանի տարի է արդեն մենք շատ խստորեն աշխատում ենք այդ ուղղությամբ եւ հասել ենք նրան, որ զորակոչի ժամանակ կոռուպցիան վերացվել է:

Համապատասխան արտոնություններ շնորհելու համար գոյություն ունի համապատասխան կառույց նախարարությունում, որն էլ զբաղվում է այդ հարցով:

Խստորեն հսկվում է զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովների աշխատանքը: Այդ «կոմիսիան» միշտ եղել է այն օղակը, որ օգնությամբ կամ ազատվել են կամ հարմար տեղ զինծառայության են ուղարկվել փողով: Հիմա ամբողջ կազմը փոխվել է եւ ես ու առողջապահության նախարարը հսկում ենք: Նաեւ հետախուզական աշխատանքների շնորհիվ բացահայտում ենք նրանց, ովքեր փորձում են խաբել»:

Զորակոչի մասին նախարարը նաեւ ասաց, որ հարմարացրել են 12-ամյա կրթության հետ, եւ եթե նախկինում գարնանային զորակոչը մայիս-հունիս ամիսներին էր, ապա հիմա՝ հունիս-հուլիս, որպեսզի շրջանավարտներն ավարտեն, հանձնեն ընդունելության քննությունները եւ ապա նոր գնան բանակ: Այս տարվանից էլ աշնանային զորակոչը կձգվի մինչեւ փետրվար՝ կախված՝ զորակոչիկի տարիքից:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30