Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանին դատի են տվել. «Քաղաքական պատվեր է, հետեւում Տիգրան Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանն են»

Սեպտեմբեր 18,2013 12:29

Այսօր «Հայացք» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ իր դեմ ներկայացված դատական հայցին՝ գրագողության համար:

Նա հայտարարեց, որ դա քաղաքական բացահայտ պատվեր է եւ նորից վարչապետն է դրա հետեւում կանգնած. «Դուք գիտեք, որ երբ եղա վարչապետ, առաջին գործը գիտության թեմատիկ ֆինանսավորման անցնելն էր: 95-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ակադեմիան պաշտպանեց: Ես ասում էի՝ 13 հազար աշխատողից կմնա 3-4 հազար նորմալ վարձատրվող, հիմա հազարն էլ չի մնացել: 2008-ի դեկտեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանը ինձ խնդրեց գրել ՀԱԿ-ի համար ծրագիր, ես գրեցի, այն լույս տեսավ՝ որպես 100 քայլ: 84-րդ կետը վերաբերում էր գիտությանը, որ պետք է լինի թեմատիկ ֆինանսավորում: Կրթություն է գրվել, գյուղատնտեսություն, գիտություն: Գիտությունն ամենածանրը եղավ: Հետո պարզվեց, որ ապրիլին մի կին՝ Մանե Հակոբյան անունով, լսել էր ինչ ենք խոսում, իրիկունը տանում-գրանցում է մարդը: Գրած-պատրաստ էր, այդտեղ ընդհանրապես հեղինակային իրավունքի հարց լինել չի կարող»:

Գիտության ֆինանսավորման մասին հատվածը ֆեյսբուքյան էջում է դրվում, որը տեսնելով՝ Մանե Հակոբյանը դատի է տալիս այն անձանց, ովքեր ստորագրել են դրա տակ՝ Հարություն Կարապետյան, Հրանտ Բագրատյան:

Պարոն Բագրատյանը նաեւ հայտարարեց, որ փորձաքննության հետեւում պարզել է, թե ովքեր են կանգնած՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը եւ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:

Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Առաջին անգամ մազութի գործն էր, Արշակ Սադոյանն ասեց՝ ինչ ասել ենք՝ փոխաբերական իմաստով ենք ասել, փակվեց գործը: Երկրորդ անգամ Տիգրան Սարգսյանի հետ եմ դատվել՝ Արդշինբանկի հետ կապված: Երրորդը սա է: Հանգիստ եղեք, ես էլի կհաղթեմ, բայց սրա հետեւը կանգնած է էլի վարչապետական թիմը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30