Այսօր Տաշքենդում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի հերթական փուլը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը:
Ուզբեկստանում Էլինայի մրցակիցներն են Համփի Կոներուն, Դրոնավալի Հարիկան (երկուսն էլ՝ Հնդկաստան), չինացիներ Ժաո Քսյուն եւ Յու Վենյունը, ուկրաինացի Կատերինա Լահնոն, Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոթենաշվիլին, բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան, Ալեքսանդրա Կոստենյուկը եւ Օլգա Գիրյան (երկւոսն էլ՝ Ռուսաստան), Գյուլիսխան Նախբաեւան (Ղազախստան) եւ Նաֆիսա Մումինովան (Ուզբեկստան):
Առաջին տուրում Էլինան սպիտակներով խաղում է Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ