Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի համոզմամբ` Պուտինը ցանկանում է վերականգնել ռուսական կայսրությունը

Սեպտեմբեր 18,2013 12:10

Սեպտեմբերի 14-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հանդիպման ժամանակ ելույթ ունենալով` իր «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» գիրքը ներկայացրեց Պարույր Հայրիկյանը:

Նա մասնավորապես ասաց. «Մենք բոլորս` հայկական, վրացական, ադրբեջանական ժողովուրդները բոլշեւիկյան բռնապետության զոհերն ենք: Մեր բոլոր հիմնախնդիրները այդտեղից են գալիս: Մենք միշտ պետք է դա գիտակցենք եւ հասկանանք, որ երբ մեզ մոտ չկա փոխըմբռնում, դա նշանակում է՝ իշխում է բռնապետությունը, որը մեզ պարտադրված է: Մեզ համար շատ կարեւոր է, որ մենք մեր ճակատագիրը վերցնենք մեր ձեռքը: Հետխորհրդային շրջանում հիմնական խնդիրն այն է ,որ ոչ թե ժողովուրդներն են լուծում հիմնահարցը, այլ հիմնականում ԿԳԲ-ի նախկին գործակալները, այսինքն` բոլշեւիկյան կայսրությունն այժմ շարունակում է գոյություն ունենալ նոր կանոններով, սակայն այդ գաղափարը դեռ իշխում է:

Հայ-վրացական սահմանի հարցը չնչին խնդիր է, բայց ինչ-որ մեկին ձեռնտու չէ, որ հայերն ու վրացիները խաղաղ ապրեն, նրանց հաջողվեց ադրբեջանցիների հետ խոր կոնֆլիկտի մեջ ներքաշել, այժմ նրանք ցանկանում են, որ հայերը վրացիների հետ էլ կոնֆլիկտի մեջ լինեն ,այդ ժամանակ կավելանա Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը: Նրանց արդեն շատ բան է հաջողվել:

Վերջին օրերին բոլոր հայերը շոկի մեջ են, այդ ինչպե՞ս ստացվեց, մենք ասում էինք, որ ապրում ենք եվրոպական արժեքներով, դեպի Եվրոպա ենք գնում, հանկարծ մի օր նախագահը միանձնյա հայտարարեց, որ ոչ, մենք նախընտրում ենք պուտինյան Ռուսաստանը: Խոսքը չի վերաբերում Ռուսաստանին, խոսքը վերաբերում է պուտինյան Ռուսաստանին: Իսկ ո՞վ է Պուտինը: Պուտինը ափսոսում է, որ ժողովուրդները ազատագրվել են խորհրդային կայսրությունից , նա բազմիցս հայտարարել է` մենք հարկադրված էինք անվանել Խորհրդային միություն, սակայն դա Ռուսաստան էր, ռուսական կայսրություն , եւ մեր նպատակն է վերականգնել ռուսական կայսրությունը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30