Հայաստանցի 18-ամյա գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Մարտունիում անցկացված շախմատի «Սեւանա լիճ» ավանդական միջազգային մրցաշարում ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ միանձնյա նվաճեց հաղթողի կոչումը:
Մրցաշարին բացի հայաստանցիներից մասնակցում էին նաեւ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ավստրիայից ժամանած շախմատիստներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ