Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրել է, թե ինչու սեպտեմբերի 20-ի հանրահավաքում իշխանափոխության պահանջ չի դնելու։ «Ես կարծում եմ, որ իշխանափոխությունը տեղի է ունեցել արդեն, ես կարծում եմ, որ դա գրանցելու խնդիր ունենք», ասել է նա։
«ՉԻ» – Փաստորեն, Հայաստանում իշխանափոխություն արդեն տեղի է ունեցել, բայց ժողովուրդը տեղյակ չէ։ Չգիտես ինչու՝ մարդիկ տեսողական խաբկանքների մեջ են։ Նրանց թվում է, թե հեռուստատեսությամբ որպես ՀՀ նախագահ ելույթ ունեցողը Սերժ Սարգսյանն է, կառավարության նիստերը Տիգրան Սարգսյանն է վարում եւ այլն։ Սուտ է, չկա այդպիսի բան։ Մարդկանց աչքին է երեւում։ Չեք հավատում՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեք։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում