Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փակ քննարկում ԱԺ-ում Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

Սեպտեմբեր 18,2013 11:32

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը երեկ հրավիրվել էր Ազգային ժողով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ փակ քննարկման։

Քննարկումը տեւեց երկու ժամ եւ, ինչպես դրա ավարտից հետո մեզ հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ում հրավերով էլ դեսպանը եկել էր հանդիպման, այն ընթացել է աշխատանքային մթնոլորտում եւ քննարկվել են այս օրերին Հայաստանի արտաքին քաղաքական համատեքստում առավել մեծ հետաքրքրություն վայելող հարցեր։ «Կարծում եմ, որ այն շատ օգտակար անցավ մեր հանձնաժողովի անդամների համար եւ հանդիպումները դեսպանների հետ շարունակական են լինելու, առաջիկայում հրավիրելու եմ մյուս երկրների դեսպաններին եւս, բացի այդ կլինեն նաեւ հանդիպումներ մեր դեսպանների հետ, ովքեր տարբեր երկրներում դիվանագիտական ծառայություններ են մատուցում»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հավելեց, որ հանձնաժողովի աշխատանքների մի մասն էլ կազմում է նման հանդիպումների կազմակերպումը։

Դեսպան Իվան Վոլինկինը հանդիպումից հետո մեզ հայտնեց, որ բավականին հանգամանալից քննարկում է ունեցել հայ կոլեգաների հետ, բայց զերծ մնաց մեկնաբանություններից, հայտնելով, որ քննարկում-հանդիպումը պետք է նախ «մարսի», հետո նոր կարողանա որեւէ հարցի պատասխանել։ Հ

անդիպմանը ներկա հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեր զրույցում նշեց, որ հանդիպումը առաջին հերթին ճանաչողական բնույթի է եղել, քանի որ դեսպանը ընդամենը 4 ամիս է Հայաստանում աշխատում։ «Բնականաբար, հասկանալիորեն, հայ-ռուսական հարաբերությունների ողջ օրակարգը քննարկվեց եւ այն բոլոր մտահոգությունները, այն բոլոր հարցերը եւ այն բոլոր նյուանսները, որոնց մասին խոսվում է հրապարակային, քննարկվել է նաեւ այս հանդիպման ընթացքում»,- ասաց Փաշինյանը:

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30