Բուդապեշտում այսօր ավարտվող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնության ընթացքում Հայաստանի ազգային հավաքականից մրցագորգ մտել է հինգ ըմբիշ: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պայքարի մեջ ներգրավվելու է այսօր: Իսկ նրա թիմակիցներն իրենց քաշային կարգերում գրավել են այսպիսի տեղեր:
66 կգ (40 մասնակից), Դեւիդ Սաֆարյան՝ 1-ին տեղ՝ աշխարհի չեմպիոն
55 կգ (34), Միհրան Ռաբուրյան, 26-րդ տեղ
60 կգ (39), Արթուր Առաքելյան, 5-րդ տեղ
84 կգ (37), Մուսա Մուրթազալիեւ, 11-րդ տեղ
96 կգ (33), Էդգար Ենոքյան, 27-րդ տեղ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ