Այսօր Բուդապեշտում ավարտվում է ազատ ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը:
Հունգարիայի մայրաքաղաքի Լասլո Պապի անվան մարզապալատում Հայաստանի ազգային հավաքականից մրցագորգ մտնելու է վերջին ներկայացուցիչը՝ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Երիտասարդ ըմբիշը վիճակահանությամբ պայքարն սկսելու է 1/16 եզրափակչից, որտեղ մեկնարկային գոտեմարտում նրա մրցակիցը մադագասկարցի Տադիսոն Պատոլոջանահրին է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ